Մ. Գրիգորյանը շեշտել է Հայաստանի պատրաստակամությունը աջակցելու Իրանին ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների խորացման հարցում
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքից։
Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը կարևորել է Հայաստանի համար բարեկամ Իրանի հետ հարաբերությունների զարգացումն ու առկա առևտրատնտեսական ներուժի լիարժեք իրացումը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են առաջիկայում Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստի կազմակերպմանն առնչվող հարցերը:
Անդրադարձ է կատարվել էներգետիկայի, տրանսպորտի և տնտեսության ոլորտներում երկու երկրների համագործակցության զարգացման հեռանկարին: Քննարկվել են նաև Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև համագործակցության շրջանակը և դրա ընդլայնման հնարավորությունները, այս համատեքստում փոխվարչապետը շեշտել է Հայաստանի պատրաստակամությունը աջակցելու Իրանին ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների խորացման հարցում:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»