ԵԽԽՎ-ում այսօր կքննարկվի Հայաստանի վերաբերյալ բանաձևի նախագիծը
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն այսօր կքննարկի «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» խորագրով բանաձևի նախագիծը, հաղորդում է «Լուրեր»-ը: Փաստաթղթի հեղինակներն են Ֆինլանդիան ներկայացնող Կիմմո Կիլյունենը և Շվեդիան ներկայացնող Բորիանա Աբերգը:
Պատգամավորները նախագծին կից զեկույցում անդրադարձել են 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած բարեփոխումներին՝ ողջունելով թավշյա հեղափոխությունից հետո տեղի ունեցած ժողովրդավարական առաջընթացը:
Նշվում է, որ Հայաստանում 2018-ի դեկտեմբերին և 2021-ի հունիսին կայացած համապետական ընտրությունները եղել են ժողովրդավարական, և դրանց ընթացքում չեն գրանցվել նախորդ ընտրություններում արձանագրված ընտրախախտումները:
ԵԽԽՎ-ն փաստաթղթում կոչ է անում հասնել հակամարտության արդար և կայուն հանգուցալուծմանը` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:
Նաև բոլոր հայ ռազմագերիներին վերադարձնելու կոչ է հնչում:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»