Դիեգո Կոստան կարող է վերադառնալ Լա Լիգա
«Ատլետիկոյի» և «Չելսիի» նախկին հարձակվող Դիեգո Կոստան կարող է պայմանագիր կնքել «Վալենսիայի» հետ։ Այս մասին հաղորդում է մարզական լրագրող Էկրեմ Կոնուրը։ Նվում է, որ ֆուտբոլիստը մինչև այս մրցաշրջանի ավարտը նախատեսված պայմանագիր կկնքի։
Ավելի վաղ «Սալերնիտանայի» ղեկավարությունը հրաժարվել էր ֆուտբոլիստի հետ հետագա բանակցություններից։ Ակումբում վստահ չեն եղել, որ 33-ամյա ֆուտբոլիստը լավ մարզավիճակում է ու մոտիվացված է։
Կոստայի վերջին ակումբը եղել է «Ատլետիկո Մինեյրոն», որի կազմում նա հանդես է եկել 2021-ի օգոստոսից մինչև 2022-ի հունվար։ Այդ ընթացքում նա թիմի հետ հաղթել է Բրազիլիայի առաջնությունն ու Գավաթը։ 19 խաղում նա դարձել է 5 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Մինչև 2021-ի հունվար իսպանացի հարձակվողը ելույթ է ունեցել Մադրիդի «Ատլետիկոյի» կազմում։ Ավելի վաղ նա հանդես է եկել նաև «Չելսիի», «Ռայո Վալյեկանոյի», «Վալյադոլիդի», «Ալբասետեի», «Սելտայի», «Բրագայի» և «Պենաֆիելի» կազմերում։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»
Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»