Լավ, եթե սա յուրովի դավաճանություն չէ, ապա ի՞նչ է․ Արմեն Խաչատրյան
ԵԽԽՎ-ն հայանպաստ բանաձև է ընդունել, որին Հայաստանի Հանրապետությունը ձգտել է տասնամյակներ։ Շատ երկրներ են ձգտում, որպեսզի իրենց վերաբերող նման բանաձև ընդունվի, օրինակ՝ Ադրբեջանի նման պետության համար դա անհասանելի բաղձանք է։ Այս մասին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Այդ բանաձևով քաղաքակիրթ աշխարհն ընդունել է, որ Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացման զգալի առաջընթաց է արձանագրվել։ Բոլորիս հասկանալի է, որ նման արձանագրումներով բարձրանում է պետության հեղինակությունը, վարկանիշը, ինչն էլ իր հերթին միայն դրական ազդեցություն է ունենում երկրի բոլոր բնագավառների վրա՝ դառնալով առաջընթացի ազդեցիկ գործոն։
Ինչքան պետք է իշխանության մոլուցքը մեծ լինի, ինչքան պետք է փոքր լինի սեփական ժողովրդի նկատմամբ հարգանքը և ինչքան սարսափելի պետք է թվա ժողովրդավարությունը, որ երկրի համար այսչափ կարևոր արձանագրմանը դեմ հանդես գաս՝ համակարծիք լինելով թուրքերի և ադրբեջանցիների հետ։
Լավ, եթե սա յուրովի դավաճանություն չէ, ապա ի՞նչ է։ Ժողովրդավարական պետություն ունենալը պետք է որ ցանկացած հայի երազանքը լինի։ Մենք մեր ներսում կարող ենք ցանկացած կարծիք, դիրքորոշում, կոշտ քննարկում ունենալ, բայց օտարների մոտ սեփական երկրի դեմ գործելը որևէ արդարացում չունի։ Արդարացումներ և պատճառաբանություններ բերվում են, բայց՝ ծիծաղելի բովանդակություններով։ Ասեմ ավելին՝ ցանկացած դավաճանություն միշտ ունեցել է իր արդարացումը և պատճառաբանությունը։
Ցավոք սրտի փաստվեց, որ դուք այդ ազգային միասնության և բռունցքի մասը չեք, բայց դուք այս երկրի առաջընթացի, ժողովրդավարացման արգելակման գլխավոր դերակատարների մեջ եք։
Դուք այս երկրի առաջընթացն ապահովող ապագայի հետ կապ չունեք, երկրին դեմ քվեարկած պարոն Հայկ Մամիջանյա՛ն և Ձեզ սատարող տիկնայք ու պարոնայք»,-գրել է նա։





















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»