Հայտնի է ՀՀ նախագահի ՔՊ հավանական թեկնածուի անունը
Գրել էինք, որ Արմեն Սարգսյանի հրաժարականի պահից սկսած քննարկվում է ՀՀ նախագահի նոր թեկնածուի հարցը: Իշխանական շրջանակներից տեղեկատվության արտահոսքի արդյունքում հայտնի դսրձավ, որ քննարկվում է կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի թեկնածությունը: Մոտ մեկ շաբաթ հասարակությունը տարբեր եղանակներով իր վրդովմունքն էր հայտնում այդ ընտրության կապակցությամբ:
Մեր տեղեկություններով, այս աղմուկն իր դերը խաղացել է` օրերս ՔՊ- ն նեղ կազմով քննարկում է արել և հրաժարվել Արայիկ Հարությունյանի թեկնածությունից: Նոր թեկնածու են առաջ քաշել, որը նվազ դիմադրություն կառաջացնի և իշխող կուսակցության, և հանրության շրջանում: Թեկնածուի անունը նեղ կազմի է հայտնի, Փաշինյանը խստիվ զգուշացրել է՞ տեղեկատվությունը չտարածել, որ ժամանակից շուտ նորին էլ «չփչացնեն»:
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ընտրությունը կանգ է առել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանի թեկնածության վրա:
Վահագն Խաչատրյանը տևական ժամանակ համարվել է Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմակիցը:
2000թ. – հանդիսացել է «Արմատ» ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնի հիմնադիր անդամ:
2002 թվականից «Քաղաքագիտական, իրավագիտական, տնտեսագիտական հետազոտությունների կենտրոն» փոխնախագահն է:
2006 թ. ընտրվել է «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ:
2019- 2021 թթ․ «Հայէկոնոմբանկի» խորհրդի անդամ:
2018-ին տեղի ունեցած հեղափոխությունից հետո սերտորեն սկսել է համագործակցել Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ:
2021 թ. օգոստոսի 4-ին Վահագն Խաչատրյանը նշանակվեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար՝ այդ պաշտոնում փոխարինելով Հայկ Չոբանյանին:
Հիշեցնենք, որ հունվարի 23-ին հրաժարական տվեց նախագահ Արմեն Սարգսյանը` հայտարարության տեքստում նշելով, որ առկա Սահմանադրությամբ չի կարողանում ներքին ու արտաքին ոլորտներում որոշումների վրա ազդեցություն ունենալ:
Վաղը՝ հունվարի 31-ին ուժի մեջ կմտնի նախագահ Սարգսյանի հրաժարականի դիմումը: Մինչև Ազգային ժողովի կողմից նոր նախագահի ընտրությունը նախագահի պարտականությունները ժամանակավորապես կկատարի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»