«Բարսելոնայի» առաջարկած աշխատավարձը չի բավարարել Դեմբելեին
«Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն կրկին հրաժարվել է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ, հայտնում է El Chiringuito-ն։
Աղբյուրի համաձայն՝ կատալոնացիները ֆրանսիացուն առաջարկել են տարեկան 14 միլիոն եվրո աշխատավարձ։ 24-ամյա ֆուտբոլիստին նման պայմանները չեն բավարարել։
Ավելի վաղ «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան ասել էր, որ Դեմբելեն կարող է պայմանագիր կնքել անգլիական ակումբի հետ տրանսֆերային պատուհանի փակվելուց մի քանի ժամ առաջ։ Միգուցե դա «Չելսին» է:
Հիշեցնենք, որ Դեմբելեն մերժել էր պայմանագիրը երկարաձգելու «Բարսելոնայի» նախորդ առաջարկը։ Կատալոնացիների գլխավոր մարզիչ Չավին ասել է, որ կա՛մ Ուսմանը կերկարաձգի պայմանագիրը, կա՛մ պետք է վաճառվի։
Ընթացիկ մրցաշրջանում Դեմբելեն Լա Լիգայում անցկացրել է 6 հանդիպում և կատարել երկու գոլային փոխանցում:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»
Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»