Անդրեյ Կլիմովը սադրանք է համարում Թուրքիայի կողմից Ուկրաինային զենք մատակարարելը
Թուրքիայի կողմից Ուկրաինային զենք մատակարարելը սադրանք է առկա աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում, և Անկարայում դա չեն կարող չհասկանալ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել ՌԴ Դաշնային խորհրդի պետական ինքնիշխանության պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Անդրեյ Կլիմովը:
«Այս իրավիճակում Ուկրաինային սպառազինություն մատակարարելն ինքնին սադրանք է: Դա չհասկանալ Անկարայում չեն կարող, բայց միևնույն է՝ անում են, ինչը ցավալի է», - ասել է Կլիմովը:
Սենատորն ընդգծել է, որ Թուրքիայի դրդապատճառները հասկանալի են` մի կողմից Անկարան փորձում է լուծել իր ֆինանսական հարցերը, հիշեցնել իր մասին, առաջ տանել իր սպառազինությունը:
«Բացի այդ, Թուրքիան ցանկանում է դառնալ այդ մեծ խաղի մասնակիցը», -հավելել է նա:
Ավելի վաղ, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինան եւ Թուրքիան համաձայնագիր են ստորագրել, որով կընդլայնվի երկրում թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի արտադրությունը:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»