Բզկտված ԱՐՑԱԽ. ՄԱՏԱՂԻՍ. Արտակ Զաքարյան
ՄԱՏԱՂԻՍ, գյուղ Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում, որը Նիկոլի և նրան կցված խունտայի շնորհիվ, ներկայումս ժամանակավորապես գտնվում է Ադրբեջանի «զինված ուժերի» վերահսկողության ներքո։
Գյուղը գտնվում է Թարթառ գետի ձախ ափին՝ 400-500 մետր բարձրության վրա։ Այն տեղաբաշված է հանրապետության հյուսիս-արևելյան հատվածում:
Համայնքը հարթավայրային է, ունի 1291,88 հա տարածք, որից 1103,94 հա գյուղատնտեսական նշանակության, 1268,06 հա անտառային հողեր։ Մատաղիսի սահմանային գոտով դեպի Մատաղիսի ջրամբար է հոսում Տրտու գետը։ Համայնքի տարածքում են գտնվում «Կոլին դռիգ» և «Հոռի» աղբյուրները։ Հավելենք նաև, որ գյուղի տարածքում առկա են բարիտի, կոպալի և կրաքարի հանքային պաշարներ։
Գյուղի տարածքում կան պատմամշակութային հուշարձաններ` Սբ. Եղիշե եկեղեցի (1892-1898 թթ.), գերեզմանոց (XVIII-XIX դդ.), Եղիշե Առաքյալի վանք (XII-XVIII դդ.), Վաչագան Բարեպաշտի մատուռ-դամբարան (1286թ.), կրկնահարկ դահլիճ (1552թ.), խաչքար (XII-XIIIդդ.), դամբարաններ (մ.թ.ա. II-I հազ.), հաշվառված է 30 հուշարձան։
Եղիշե առաքյալի վանքը (Ջրվշտիկ) հիմնադրվել է 5-րդ դարում Վաչագան Բարեպաշտ արքայի կողմից: Վանական համալիրի տեղում եղել է հեթանոսական սրբավայր՝ Միհր Ներսեհեա անունով: Վաղ միջնադարում Ջրվշտիկ վանքը սերտորեն կապված է եղել Արցախի կրոնական և քաղաքական կենտրոնների մոտակայքում գտնվող Գլխո վանքի, արքայանիստ Գյուտականի, Կաղանկատույքի, Բերդակուրի հետ՝ լինելով պատմական Արցախի նվիրական սրբավայր-ուխտատեղին: Այստեղ են ամփոփվել Սուրբ Եղիշեի մասունքները։ Վանքի տարածքում է գտնվում Վաչագան Բարեպաշտ թագավորի դամբարանը, ինչպես նաև 18-րդ դարի Ջրաբերդի իշխան Մելիք Ադամի հանգստարանը: Ջրվշտիկ անունը վանքը ստացել է հարավային կողմում գտնվող խորը ձորի համանուն ջրվեժից:
Մինչև բռնազավթումը Մատաղիսի բնակչությունը կազմում էր 665 մարդ, համայնքում կար 201 տնտեսություն։ Բնակչությունը հիմնականում զբաղվում էր գյուղատնտեսությամբ` անասնապահությամբ և հողագործությամբ։ Նշենք նաև, որ համայնքում գործում էր գյուղապետարան, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում էին 109 աշակերտներ, համայնքն ուներ պետական մանկապարտեզ, որտեղ հաճախում էր 25 երեխա։
Արցախյան պատերազմի ընթացքում՝ 1991-1992 թվականներին Մատաղիսի ուղղությամբ կատաղի մարտեր են տեղի ունեցել։ 1992 թվականին ադրբեջանական զինված ուժերն իրենց վերահսկողությունն են հաստատել բնակավայի նկատմամբ, ինչի պատճառով այնտեղի բնակչությունը տարհանվել է դեպի հայկական այլ բնակավայրեր։ 1994 թվականի ապրիլին հայկական զինված ուժերի ստորաբաժանումներն իրենց վերահսկողության տակ են վերցրել Մատաղիսը, իսկ նույն թվականի օգոստոսից սկսվել է գյուղի վերաբնակեցումը։ 2016 թվականի ապրիլյան պատերազմում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները գրոհել են Մատաղիս գյուղի ուղղությամբ` նպատակ ունենալով գրավել այն։
2020 թվականի հոկտեմբերի 3-ին Մատաղիսի գրավման մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։ Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել նաև Մատաղիսի՝ ստրատեգիական նշանակություն ունեցող ջրամբարը։




















Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Մալաթիայում
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
ԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ»