Կրեմլում բացատրել են, թե ինչու էր Պուտինի եւ Մակրոնի միջեւ սեղանն այդքան երկար
Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Էմանուել Մակրոնի բանակցությունների համար նախատեսված սեղանի ընտրությունը կապված է եղել աշխարհում կորոնավիրուսի հետ ստեղծված իրավիճակի հետ: Այս մասին հայտնել Է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «Подъем»- ը իր Telegram-ալիքում։
«Բացառապես համաճարակաբանական միջոցառումներ», - պարզաբանել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:
Ավելի վաղ մի շարք արտասահմանյան պարբերականներ ուշադրություն էին դարձրել շատ երկար սեղանի վրա, որի շուրջ նստած էին Պուտինը եւ Մակրոնը Մոսկվայում կայացած բանակցությունների ժամանակ: Մասնավորապես, բրիտանական The Sun թերթը նշել է, որ Ռուսաստանի նախագահը հանդիպում է ունեցել իր ֆրանսիացի գործընկերոջ հետ՝ նրան նստեցնելով մեծ սեղանի մյուս ծայրում ՝ հեռավորության վրա մնալու համար:
Daily Mail-ի լրագրողներն իրենց հերթին ենթադրել են, որ այդպիսով Պուտինը ցանկացել է մատնանշել այն անդունդը, որն այժմ գոյություն ունի Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ։
Ավելի վաղ լուսանկարը, որի վրա երկու երկրների առաջնորդները պատկերված են Կրեմլում հանդիպման ժամանակ, դարձել էր սոցցանցերի մեմ: Մասնավորապես, օգտատերերը կատակել են, որ հենց սեղանի երկարության պատճառով Պուտինի եւ Մակրոնի բանակցություններն այսքան երկար են տեւել, փոխանցում է Lenta-ն։
Երկու երկրների ղեկավարների բանակցությունները Կրեմլում կայացել են փետրվարի 7-ին եւ շարունակվել ավելի քան հինգ ժամ: Ամփոփելով արդյունքները՝ Պուտինը հայտարարել է, որ Մակրոնի հետ հանդիպումն անցել է գործնական հունով, այն բովանդակալից եւ օգտակար է եղել: Պետության ղեկավարը նաեւ ճշտել է, որ Ֆրանսիայի նախագահի հետ քննարկել է ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցերը եւ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրությունը:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Փաշինյանը 4 ժամ անցկացրեց խորհրդարանում` պաշտպանելով Ադրբեջանի շահերը, նրանց դեմ խոսելու, Հայաստանի...
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»