Ես եկել եմ ասելու, որ Սյունիքը երբեք ոչ ոքի չի զիջվելու. Մխիթար Զաքարյան
Որևէ մեկը իրապես հավատո՞ւմ է, որ ես, Առուշ Առուշանյանը, Մանվել Փարամազյանը, Արթուր Սարգսյանը, Արմեն Չարչյանը և ապօրինի հետապնդվող մեր մյուս գործընկերները հանցագործություն ենք կատարել։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 8-ին, ԱԺ-ում ելույթի ժամանակ ասաց Մեղրիի նախկին համայնքապետ, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Մխիթար Զաքարյանը։
«Գաղտնիք չէ, որ իրավունքի շղարշի տակ իրականացվող ապօրինությունները դարձել են այս իշխանությունների այցեքարտը։ Սիրո և հանդուրժողականության կարգախոսով ու վենդետաներ չանելու կարգախոսով իշխանության եկած Նիկոլ Փաշինյան և ՔՊ-ական խմբակը հակառակն ապացուցեցին։ Սիրո և հանդուրժողականության փոխարեն հասարակությունը ստացավ «սևերի ու սպիտակների» բաժանում: Երկրում ատելության ու թշնամանքի մթնոլորտը աննախադեպ է, ինչքան շատ են ձախողվում, այդքան աճում է քաղբանտարկյալների և քաղհալածյալների թիվը Հայաստանում։ Ես և իմ երկու գործընկերներ Արմեն Չարչյանը և Արթուր Սարգսյանը տևական ժամանակ եղել ենք կալանքի տակ` ի հեճուկս Սահմանադրության և օրենքների»,– ասաց նա։
Մխիթար Զաքարյանը նշեց, որ այն մարդիկ, որոնք օրենքին ասում են այո, իսկ Փաշինյանին` ոչ, ենթարկվում են ապօրինի հետապնդման։ «Այս ամենը փաստում է, որ մենք վերածվել ենք մի երկրի, որտեղ կալանքը կիրառվում է որպես քաղաքական ռեպրեսիա, ընդ որում հրապարակային ցույց տալու համար մյուսներին` կա՛մ հնազանդվում ես գործող իշխանությանը, կա՛մ քեզ նույնպես կկալանավորենք։ Ես եկել եմ ասելու, որ Սյունիքը երբեք ոչ ոքի չի զիջվելու»,- ասաց Մխիթար Զաքարյանը։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»