Չավուշօղլու․ Երեւանը դեռ չի պատասխանել Անկարայի հրավերին
Երեւանը դեռ չի պատասխանել Անթալիայում կայանալիք դիվանագիտական ֆորումին մասնակցելու Անկարայի հրավերին։ Այս մասին լրագրողներին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն։
Նա հիշեցրել է, որ մարտի 11-13-ը Թուրքիայի հարավում կայանալիք ֆորումի հրավերներ են ուղարկվել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին եւ Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանին։ «Երեւանը դեռ չի հաստատել իր մասնակցությունը ֆորումին»,- ասել է թուրք նախարարը՝ հավելելով, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավեր չի ուղարկվել։
Նա նշել է, որ հենց հայկական կողմն է նախընտրել Վիեննան որպես բանակցությունների երկրորդ փուլի անցկացման վայր։ «Հեռախոսով նրանք առաջարկել են երկրորդ հանդիպումն անցկացնել կամ Վիեննայում կամ Ժնեւում։ Մենք խորհրդակցեցինք մեր հատուկ ներկայացուցչի հետ, եւ քանի որ անցած անգամ Ժնեւում ձախողում էր եղել, ընտրեցինք Վիեննան»,- ասել է Չավուշօղլուն։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Փաշինյանը 4 ժամ անցկացրեց խորհրդարանում` պաշտպանելով Ադրբեջանի շահերը, նրանց դեմ խոսելու, Հայաստանի...
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»