Էրդողանը զրպարտության մասին հայց է ներկայացրել լրագրող Սեդեֆ Քաբաշի դեմ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը զրպարտության մասին հայց է ներկայացրել լրագրող Սեդեֆ Քաբաշի դեմ, ով անցյալ ամիս ձերբակալվել էր նրան «վիրավորելու» մեղադրանքով, հայտնում է T24-ը։
Էրդողանը 250 000 լիրայի (մոտ 18 400 դոլար) չափով վնասի փոխհատուցում է պահանջում լրագրողից։
Քաբաշը ձերբակալվել է Թուրքիայի նախագահին վիրավորելու մեղադրանքով ասացվածքի պատճառով, որը նա մեջբերել էր ուղիղ եթերում․ «երբ ցուլն ապրում է պալատում, նա չի դառնում թագավոր, այլ պալատն է դառնում ախոռ»։
Քաբաշը մեղադրական եզրակացության է սպասում գործով, սակայն, ինչպես T24-ը մեջբերում է փաստաբանի խոսքը, «փոխարենը նրան դատի են տվել՝ պահանջելով 250 հազար լիրա զրպարտության համար»։
Անցյալ ամիս Էրդողանը խոստացել էր, որ իրեն վիրավորելու համար լրագրողների «հանցագործությունը», որի համար երկրի ՔՕ 299-րդ հոդվածով նախատեսված է առավելագույնը չորս տարվա ազատազրկում, անպատիժ չի մնա։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Փաշինյանը 4 ժամ անցկացրեց խորհրդարանում` պաշտպանելով Ադրբեջանի շահերը, նրանց դեմ խոսելու, Հայաստանի...
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»