Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին Օդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն Դուք այնքան եք ստել, որ ձեր պաշտոնական թվերին չկա հավատալու․ Գառնիկ Դավթյան Արարատում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրն ու տեղափոխվել է հիվանդանոց Գորիսի ընտրություններում՝ «Ապրելու քվե» դաշինքով. հայտարարություն Ջուր չի լինի մի քանի ժամ․ հասցեներ Հայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմնական պատճառը Փաշինյանն է․ Ավետիք Չալաբյան ՔՊ ընտրողներին կոչ է արվում պահանջել պատգամավորի մանդատի շուրջ քաղաքական քննարկում․ Հրայր Կամենդատյան Զինված ուժերում իշխանության կողմից հռչակած «խաղաղ» պայմաններում արդեն ունենք 35 զոհ․ Արմեն Մանվելյան Իշխանությունը փորձելու է ՏԻՄ ընտրություններով ամրապնդել իր ոչ լեգիտիմ հաղթանակը․ Արեգ Սավգուլյան
ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ» Սահմանամերձ գյուղերը պետք է ոչ թե դատարկվեն ու հանձնվեն, այլ ապրեն, ամրանան ու զարգանան. Լենա Մաթևոսյան«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Նոան» հաղթեց «Վանին»ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիՈստիկանության գվարդիայի ծառայողները Հաղթանակի կամրջի վրա ինքնաuպանության փորձ են կանխելԹուրքիան և Ադրբեջանը 3 խոշոր էներգետիկ նախագիծ կիրականացնեն«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները հրաժարվել են պարգևավճարներից․ միջոցները կուղղվեն ՏիգրանաշենինՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՅամալը նշել է, թե որ թիմերի մասնակցությամբ խաղերն է ամենաշատը սիրում դիտելՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է ընդամենը 75,3 մլն խորանարդ մետր․ Լևոն ԱզիզյանԳործող նեոբոլշևիկյան իշխանությունը անցել է անգամ բոլշևիկներին, որոշում է՝ ով է եպիսկոպոս, ով՝ չէ. Ավետիք ՉալաբյանԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մարիաննա Ղահրամանյանի հետԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըԱդրբեջանական քարոզչությունը հերթական անգամ հայտնվել է ծուղակումՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցը«ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում․ Բելառուսիայի 6 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոցԵրևանում ոչ բարեխիղճ կառուցապատող ընկերությունները կարող են տուգանվել մինչև 2 մլն դրամի չափով

Reuters. Մոսկվայում Մակրոնը հանդիպել է ուրիշ, ավելի կոշտ Պուտինի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ ուկրաինական ճգնաժամի շուրջ իր մարաթոնյան բանակցությունների մեծ մասն անցկացրել է ներկայացնելով «սառը պատերազմի» ավարտից հետո ծագած պահանջները, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Ֆրանսիայի առաջնորդին մոտ կանգնած աղբյուրներին:

Աղբյուրները հայտնել են, որ Մակրոնին ապշեցրել է, թե որքան է Պուտինը տարբերվում է այն մարդուց, ում հանդիպել էր երեք տարի առաջ ֆրանսիական Ռիվիերայի իր ամառային նստավայրում:

«Պուտինը հինգ ժամ զբաղվել է պատմական ռեւիզիոնիզմով»,- ասել է երկու աղբյուրներից մեկը՝ նկարագրելով, թե ինչպես է կրեմլյան առաջնորդը հայտարարել, որ Արեւմուտքը 1997 թվականից խախտել է Ռուսաստանի հանդեպ իր պարտավորությունները՝ նախկին խորհրդային բլոկի պետությունների հաշվին ՆԱՏՕ-ի ընդլայնման պատճառով: «Այսպիսով, նա ժամերով վերաշարադրել է պատմությունը 1997 թվականից: Նա խեղդում է ձեզ այս երկար մենախոսությունների մեջ։ Իսկ նախագահը (Մակրոնը) անընդհատ վերադարձել է օրախնդիր հարցերին»,- ասել է աղբյուրը:

«Հինգ ժամ տեւած այս բանակցությունները մեզ ստիպում են հասկանալ, թե որքան է այսօր Պուտինը տարբերվում երեք տարի առաջվա Պուտինից»,- ասել է աղբյուրը, ով տեղեկացված է եղել Մակրոն-Պուտին բանակցությունների բովանդակության մասին եւ խոսել է անանուն մնալու պայմանով։

Մակրոնի համար հանդիպումը երկար ժամանակ Պուտինի ընկերակցությամբ անցկացնելու եւ նրա հոգեվիճակը անձամբ գնահատելու հազվագյուտ հնարավորություն էր։

Բանակցությունների ընթացքում Ֆրանսիայի ղեկավարը Պուտինի հետ մենակ է եղել՝ առանց օգնականների եւ միայն թարգմանչի հետ։

Ֆրանսիական առաջին աղբյուրի համաձայն՝ Պուտինը բազմիցս վերադարձել է ՆԱՏՕ-ի 1997 թվականի համաձայնագրին, որը դաշինքին միանալու ճանապարհ է հարթել նախկին խորհրդային բլոկի երեք երկրների՝ Լեհաստանի, Հունգարիայի եւ Չեխիայի համար:

Աղբյուրները նշում են, որ Պուտինը այդ համաձայնագիրն անվանել է դավաճանություն դաշինքի չընդլայնվելու նախկին խոստումներին: ՆԱՏՕ-ի անդամները հերքում են, որ երբեւէ նման խոստումներ են տվել:

Պուտինն անդրադարձել է նաեւ «2014 թվականի մայդանի հեղափոխությանը»։ «Նա ասել է, որ դա հեղաշրջում էր, եւ որ Զելենսկին վերահսկվում է ԱՄՆ-ի կողմից»,- ասել է առաջին աղբյուրը։

Ըստ երկրորդ աղբյուրի, բանակցություններից հետո Մակրոնն իր թիմին ասել է, որ երբ 2019-ին հյուրընկալել էր Պուտինին Ֆրանսիայում, կրեմլյան առաջնորդը թվացել էր «ավելի քիչ կոշտ եւ ավելի քիչ կենտրոնացած պատմության վրա», քան այս անգամ: