Ռանգնիկը քննադատել է Ռոնալդուին
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գերմանացի գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը քննադատել է թիմի 37-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, որն արդեն 5 խաղում անընդմեջ գոլ չի խփել, իսկ «Միդլսբրոյի» հետ գավաթային խաղում չկարողացավ արդյունավետ իրացնել 11 մետրանոցը։ «Մանչեսթեր Յունայթեդը» դուրս մնաց Անգլիայի գավաթի խաղարկությունից։
«Ռոնալդուից ակնկալում եմ ավելի բարձր արդյունավետություն եւ ինքնադրսեւորման ավելի բարձր մակարդակ։ Նա ավելի շատ գոլեր պետք է խփի։ Դա ակնհայտ է։ Մենք շատ գոլային պահեր ենք ստեղծում, սակայն շատ քիչ գոլեր ենք խփում։ Բայց նաեւ պետք է հասկանալ, որ խնդիրը միայն Ռոնալդուն չէ»,- Ռանգնիկի խոսքը մեջբերում է Goal.com-ը։
2021թ․ օգոստոսին «Մանչեսթեր Յունայթեդ» վերադառնալուց հետո Ռոնալդուն բոլոր ակումբային մրցաշարերում մասնակցել է 25 հանդիպման, խփել 14 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»