Զելենսկին խոսել է Ռուսաստանի Դաշնություն հնարավոր ներխուժման մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայում խուճապը թշնամու լավագույն ընկերն է։ Այսպես է նա շաբաթ օրը՝ փետրվարի 12-ին, Խերսոնի մարզում կայացած ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել Ռուսաստանի Դաշնության` արդեն հաջորդ շաբաթ հնարավոր ներխուժման մասին տեղեկությունը, որը նախօրեին հրապարակվել էր համաշխարհային լրատվամիջոցների կողմից՝ ամերիկյան հետախուզության տվյալների վրա հղումով։ Այս մասին հաղորդում է Korrespondent.net-ը:
Զելենսկին ընդգծել է, որ տեղեկատվական տարածքում այս մասին չափազանց շատ նորություններ կան։
«Մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած օր: Ես կարծում եմ, որ ցանցում չափազանց շատ տեղեկատվություն կա Ռուսաստանի Դաշնության հետ լայնամասշտաբ պատերազմի մասին, նույնիսկ ասում են, որ կան համապատասխան տվյալներ: Մենք հասկանում ենք, որ կան ռիսկեր: Եթե 16-ին ներխուժման մասին 100 տոկոսանոց տեղեկություն կա, ապա մեզ տվեք այս տեղեկությունը։ Մենք տեղեկություն ենք ստանում մեր հետախուզությունից»,- ասել է նա։
ԱՄՆ-ից և գործընկերներից ստացվող տեղեկատվության վերաբերյալ Զելենսկին ասել է, որ Ուկրաինան դա հաշվի է առնում։
«Բայց մենք պետք է հստակ վերլուծենք դա և պատրաստվենք ցանկացած ռիսկի»,- հավելել է նա։
«Եվ ես պետք է խոսեմ հանրության հետ՝ ունենալով իրական տեղեկություն: Մենք տեղեկություն ենք ստանում բազմաթիվ աղբյուրներից: Մենք նաև հետախուզություն ունենք: Չեմ կարծում, որ այն ավելի վատ է աշխատում, քան այլ պետությունների հետախուզությունը», - ասել է Զելենսկին:
Նա նաև նշել է, որ հնարավոր ներխուժման մասին տեղեկությունը կարող է խուճապ առաջացնել երկրում և ոչ մի կերպ չի օգնում Ուկրաինային։ Իսկ խուճապը, նրա խոսքով, թշնամու լավագույն ընկերն է։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Փաշինյանը 4 ժամ անցկացրեց խորհրդարանում` պաշտպանելով Ադրբեջանի շահերը, նրանց դեմ խոսելու, Հայաստանի...
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»