Կողմերին քաջալերում ենք հնարավորինս շուտ տարածաշրջանում ընդունել Համանախագահներին. ԱՄՆ դեսպանություն
Ամերիկայի Միացյալ Նահանգները կողմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան այցի հնարավորինս շուտ կազմակերպմանը: Այս մասին հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից, ի պատասխան NEWS.am-ի գրավոր հարցմանը` մեկնաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունը, որ Բաքուն կշարունակի խափանել ղարաբաղյան հակամարտությամբ զբաղվելու՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի փորձերը։ :
«Որպես Մինսկի խմբի համանախագահ Միացյալ Նահանգները հանձնառու է շարունակել ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական քաղաքական կարգավորման ուղղությամբ։ Ինչպես նշված էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների վերջին հայտարարության մեջ՝ մենք կողմերին քաջալերում ենք հնարավորինս շուտ տարածաշրջանում ընդունել Համանախագահներին՝ թույլ տալով, որ նրանք անձամբ տեղում գնահատեն իրավիճակը, շոշափելի առաջընթաց գրանցեն հրատապ հումանիտար խնդիրների լուծման հարցում և համաձայնություն ձեռք բերեն հետագա ներգրավվածության օրակարգի վերաբերյալ»,- ասվում է ԱՄՆ դեսպանատան գրավոր պատասխանում։
Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան պարբերաբար հետաձգվում են:
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Ադրբեջանն է խոչընդոտում համանախագահների այցին:
Ռուսաստանի արտգործնախարարությունն էլ հայտարարել է, որ համանախագահների տարածաշրջանմային այցերը վերականգնելու հարցով պատասխանի է սպասում Բաքվից և Երևանից:




















Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ»
Բոլոր ոլորտներում իշխանության վարած սխալ քաղաքականությունը մի օր պայթելու է․ Արեգ Սավգուլյան
«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ...
Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արման Գրիգորյան
Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ»
Պղնձի համաշխարհային գների աճը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և տնտեսության վրա թողնում է ո...
Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը
Հեղափոխությունը շարունակելը կամ նորից իրականացնելը չարիք է մեր երկրի համար. Հրայր Կամենդատյան
Հայաստանը հերթական զիջման շեմին է․ նույն մարդիկ, նույն սխալները, նույն արդյունքը. Էդմոն Մարուքյան
Պետք է փորձենք խաղաղության պայմանագիրը մեր օգտին ծառայեցնել․ Ավետիք Չալաբյան