Շթայնմայերը դիմել է Պուտինին
Կիրակի Գերմանիայի վերընտրված նախագահ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը հայտարարել է, որ Եվրոպայում կա պատերազմի սպառնալիք, եւ կոչ արել միասին փնտրել տարածաշրջանում խաղաղությունը երաշխավորող ուղիները, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Մեր մայրցամաքում պատերազմի բացակայությունը դարձել է սովորական: Բարեկամների պաշտպանություն, խաղաղ հարաբերություններ հարեւանների հետ միավորումից 30 տարի անց...ինչպիսի հաջողություն մեր երկրի համար: Սակայն այդ օրերին մենք տեղեկացանք, որ պետք է իմանայինք, որ խաղաղությունն ինչ-որ ինքնաբերաբար ենթադրվող երեւույթ չէ, այդ ուղղությամբ պետք է աշխատանք իրականացնել, երկխոսել, իսկ երբ անհրաժեշտ է, գործել հստակեցման, զսպման, վճռականության միջոցով. այդ ամենը պետք է այժմ անել: Կարելի է շատ քննարկել Ռուսաստանի ու Արեւմուտքի միջեւ աճող տարաձայնությունների պատճառների մասին: Սակայն դա անվիճելի է. մենք գտնվում ենք ռազմական հակամարտության, Արեւմտյան Եվրոպայում պատերազմի սպառնալիքի իրավիճակում, եւ պատասխանատվությունը կրում է Ռուսաստանը»,-հայտարարել է Շթայնմայերը՝ նախագահի պաշտոնում վերընտրվելուց անմիջապես հետո Դաշնային ժողովի առջեւ ելույթ ունենալիս:
Նախագահն արտահայտվել է արեւմտյան ժողովրդավարության քննադատության դեմ: «Մեր ժողովրդավարությունն ուժեղ է, քանի որ այն հայտնի է իր քաղաքացիներին...Մենք չենք փնտրում առճակատում արտաքին աշխարհի հետ, մենք ցանկանում ենք խաղաղ դրացիություն, փոխադարձ հարգանք, դա միակ ազդանշանն է Վաշինգտոնից, Փարիզից ու Բեռլինից»,-հայտարարել է Շթայնմայերը:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»