Զելենսկին արտասահման մեկնած պատգամավորներին հորդորել է 24 ժամվա ընթացքում վերադառնալ Ուկրաինա
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերագույն Ռադայի` արտասահման մեկնած պատգամավորներին կոչ է արել 24 ժամվա ընթացքում վերադառնալ երկիր։
«Եվ իմ անունից կցանկանայի խնդրել, որ 24 ժամվա ընթացքում իրենց հարազատներից մի քանիսին տարել են այնտեղ (արտասահման-խմբ.), որպեսզի նրանք (պատգամավորները-խմբ.) ամեն դեպքում վերադառնան պետություն... կարծում եմ. որ նրանք պետք է վերադառնան, այլապես մենք բոլորս պետք է լուրջ հետևություններ անենք որպես պետություն, որպես ղեկավարություն»,- ասել է Զելենսկին։ Հեռարձակումն իրականացրել է Ուկրաինայի նախագահի գրասենյակը Facebook-ում։
Միաժամանակ, Ուկրաինայի նախագահը չի հստակեցրել, թե որ կուսակցության պատգամավորներն են լքել Ուկրաինան։ Զելենսկին նշել է, որ իշխանությունները, այդ թվում՝ խորհրդարանը, պետք է իրենց օրինակով ուկրաինացի ժողովրդին միասնության ազդանշաններ տան։
«Մեծ խնդիր կա նաև օլիգարխների հետ՝ այստեղ պետությունը չի կարող և չի ազդի բիզնեսի վրա, ես կարծում եմ, որ նրանք արդեն իրենց դատավճիռը կայացրել են, բայց կարծում եմ, որ պետք է վերադառնան իրենց ձեռնարկություններ, տասնյակ հազարավոր մարդկանց մոտ, ովքեր աշխատում են իրենց և պետության համար, նրանք ընտրել են այս ճանապարհը, սրանք հասարակ մարդիկ չեն, նրանք ՏՏ մասնագետ չեն, խոսքը գնում է լուրջ արդյունաբերական բիզնեսի մարդկանց մասին, նրանք բոլորը սեփականաշնորհման մասնակիցներ են եղել, պետությունն էլ նրանց մի բան է տվել։ Կարծում եմ՝ դա նրանց մեծ հնարավորություն տվեց»,- ասել է Զելենսկին:




















Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»
Փոփոխությունների սկիզբը դրվելու է Ստեփանավանից. Ուժեղ Հայաստան
Հայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում թեմայով պանելային քննարկում՝...
ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի մասնագիտական ուղին
Բերենք Եվրոպայի լավագույն փորձը Հայաստան. Նարեկ Կարապետյան
Կոչ ենք անում Փաշինյանին, որ Ադրբեջանին անընդհատ զիջումներ անելու փոխարեն, պետք է բարելավել Հայաստան...
Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության դերն ու ներուժը կրիտիկական մետաղների հ...
ՀՀ տնտեսության լոկոմոտիվը ապագայում դառնալու է հենց հանքարդյունաբերությունը. «ԶՊՄԿ»–ի գլխավոր տնօրեն...
Բռնապետությունը չի կարող ունենալ բարոյականություն, իսկ ատելության վրա կառուցված հաղթանակը երբեք չի կ...
Ամոթ է, որ մեր աշակերտները կրթական մակարդակով զիջում են ադրբեջանցիներին․ Ատոմ Մխիթարյան