Ռոբերտ Քոչարյան. Ես եւ երրորդ նախագահը պայքարելու ենք, որպեսզի Ղարաբաղը չլինի Ադրբեջանի կազմում
Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պայքարելու է, որպեսզի Ղարաբաղը չլինի Ադրբեջանի կազմում, ես էլ եմ պայքարելու, որ դա չլինի, ես ամեն ինչ կանեմ, բայց մենք չենք կարող խոսել Հայաստանի ներկայիս իշխանությունների անունից։ Այս մասին փետրվարի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նա հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանն էլ է ասել, որ Ղարաբաղը չի լինելու Ադրբեջանի կազմում։
Եթե Հայաստանի իշխանությունները համաձայնեն տարածքային ամբողջականության տարբերակին, ապա, Քոչարյանի խոսքով, կարճ ժամանակում Ղարաբաղում հայ չի մնա, իսկ ներկայիս իշխանություններն արդեն ընդունել են, որ Ղարաբաղը պետք է Ադրբեջանի կազմում լինի։ «Մենք պետք է բացառենք այս տարբերակը։ Հայ ժողովուրդը երբեք չպետք է համաձայնի դրան, մենք պետք է պայքարենք, որ դա տեղի չունենա։ Մեր փաստարկը հետեւյալն էր՝ Սումգայիթի դեպքերը ցույց տվեցին, որ հայերի գոյությունն Ադրբեջանի կազմում անհնար է, դա սպառնալիք է նրանց կյանքին եւ անվտանգությանը։ 44-օրյա պատերազմն էլ ավելի հաստատեց դա։ Ես երբեք չեմ բանակցել այն տարբերակի շուրջ, որով Ղարաբաղը կլիներ Ադրբեջանի կազմում։ Ես Ղարաբաղն ընդհանրապես չեմ տեսնում Ադրբեջանի կազմում»,- հավելեց Քոչարյանը:




















Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ»
Բոլոր ոլորտներում իշխանության վարած սխալ քաղաքականությունը մի օր պայթելու է․ Արեգ Սավգուլյան
«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ...
Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արման Գրիգորյան
Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»
Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ»
Հեղափոխությունը շարունակելը կամ նորից իրականացնելը չարիք է մեր երկրի համար. Հրայր Կամենդատյան
Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը
Պղնձի համաշխարհային գների աճը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և տնտեսության վրա թողնում է ո...
Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ»