Սողացող տեղանվանական օկուպացիան շարունակվում է. Ալիեւը յուրացնում է «Զանգեզուրը»
Ադրբեջանի ղեկավարությունը ինտենսիվորեն շարունակում է Արցախի եւ Հայաստանի սողացող տեղանվանական օկուպացիան։
Ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկացմամբ՝ այդ երկրի նախագահ Իլհամ Ալիեւը գործարարներին կոչ է արել ակտիվորեն բիզնես հիմնել «ազատագրված տարածքներում»։ Շրջանների ղեկավարների հետ տեսակոնֆերանսի ընթացքում Ալիեւն ասել է, որ գործարարները պետք է իրենց ուշադրությունը կենտրոնացնեն «ազատագրված տարածքների» վրա եւ այնտեղ բիզնես հիմնեն։
Ինչպես դժվար չէ կռահել եւ ինչպես այդ մասին նշել է Ալիեւը, «ազատագրված տարածքներ» ասելով նա նկատի ունի Արցապն ու Զանգեզուրը։ Ոչ թե յոթ շրջանները՝ հայկական պատմական հողերը, այլ հենց Արցախն ու Զանգեզուրը։ Արցախի մասին որեւէ բան չենք ասում, խնդիրը լայնորեն հայտնի է. Ադրբեջանի սանձազերծած մի քանի ագրեսիվ պատերազմները չօգնեցին Բաքվին «լուծել» հարցը։
Իսկ ահա Զանգեզուրն առանձին թեմա է։ Հիշեցնենք, որ Զանգեզուրը Հայաստանի մարզերից է, որին աչք է տնկել ադրբեջանա-թուրքական տանդեմը։ Ադրբեջանի եւ Թուրքիայի ագրեսիայից հետո Ալիեւի վարչակազմը խորամանկ քայլ է մտածել՝ Ադրբեջանի տարածքում ստեղծելով շրջան «Արեւելյան Զանգեզուր», կրճատ՝ Զանգեզուր անունով։ Այլ խոսքով՝ ինչպես շարքային ադրբեջանցիների, այնպես էլ տարածաշրջանային խնդիրներից այնքան էլ չհասկացող արեւմտյան քաղաքական գործիչների գլուխներն են մտցնում այն հասկացությունը, թե «Զանգեզուրը բնիկ ադրբեջանական հող է»։ Հարկ չկա բացատրելու, որ այս կերպ հող է նախապատրաստվում տարածքային հավակնությունների համար։
Այս խորամանկ քայլին Ալիեւը դիմում է մշտապես։ Օգտագործելով ադրբեջաներեն անվանումները՝ այդ երկրի նախագահը պարբերաբար հնչեցնում է տարածքային պահանջներ՝ ուղղված Հայաստանին։ Բայց արժե հիշեցնել արեւելյան իմաստությունը՝ որքան էլ «հալվա» ասես, բերանդ դրանից չի քաղցրանա։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»