Պուտինը որոշել է հարձակվել Ուկրաինայի վրա․ Բայդենը պնդում է
ԱՄՆ վարչակազմը պնդում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որոշել է ներխուժել Ուկրաինա։
Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ, ամերիկյան կողմի կարծիքով, Ռուսաստանի ղեկավարը հավանություն է տվել վերոնշյալ որոշմանը։ Ուղիղ հարցին, թե արդյո՞ք ինքը համոզված է, որ «նախագահ Պուտինը մտադիր է ներխուժել Ուկրաինա», Բայդենը պատասխանել է՝ «այո»։
Այս կապակցությամբ ԱՄՆ վարչակազմի ղեկավարին հարցրել են, թե արդյո՞ք դա նշանակում է, որ Վաշինգտոնը դադարեցնում է դիվանագիտական համագործակցությունը Մոսկվայի հետ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի համար։ «Ոչ»,- պատասխանել է Բայդենը։ «Քանի դեռ Պուտինը չի դիմել Ուկրաինայի դեմ ռազմական ուժ կիրառելուն, դիվանագիտական համագործակցությունը միշտ կմնա», - ասել է Բայդենը։ Հարցին, թե ի՞նչ հիմքեր կան ենթադրելու, որ Պուտինը ընդհանրապես դիտարկում է այդ տարբերակը, Սպիտակ տան ղեկավարը պատասխանել է. «Մենք՝ Միացյալ Նահանգները, ունենք հետախուզական զգալի ներուժ»։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»