«5165 շարժումն» իրեն համարում է Թումանյանի գաղափարակիր
Այսօր բոլոր ժամանակների մեծագույն հայերից մեկի՝ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է։ Այս մասին հայտարարություն է տարածել «5165 շարժումը»։
«Անգնահատելի է Թումանյանի ներդրումը հայոց ազգային ինքնության կերտման, պետականաշինության, կրթության ու մշակույթի զարգացման գործում։ Թումանյանի կենսագրությունն ամբողջությամբ մարդասիրության ու ազգասիրության, աշխարհին ու իր հարազատ ժողովրդին անմնացորդ նվիրումի տարեգրություն է։
Մեծ բանաստեղծն իր գրական, հասարակական գործունեության բոլոր փուլերում իր մեջ կրել է հայ ազգի հավերժությունն ապահովելու, որպես պետականաստեղծ ու պետականակիր ազգ կերտելու նախագիծը։ Ստեղծելով գրական, մշակութային, հասարակական տարբեր խմբակներ, որոնցից առանձնակի արժանահիշատակ է «Վերնատունը»՝ Թումանյանը ձգտել է համախմբել հայության մտավոր ներուժը և կերտել ազգային ընտրանի։ Նրա և ժամանակակից այլ հայ մեծերի փայփայած կարևորագույն ազգային նախագծերից մեկն էլ Երևանի համալսարանն էր, որը հայոց պետականաշինության, ազգակերտման, տնտեսական ու մշակութային զարգացման կարևորագույն հիմնասյուն դարձավ։
Հովհաննես Թումանյանին ճանաչելը, նրա գաղափարները կյանքի կոչելը բոլորիս բարոյական պարտքը պետք է լինի։
«5165 շարժումն» իրեն համարում է Թումանյանի գաղափարակիր։
Շնորհավո՛ր ծնունդդ, Մե՛ծ հայ»,-ասվում է հայտարարության մեջ։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Փաշինյանը 4 ժամ անցկացրեց խորհրդարանում` պաշտպանելով Ադրբեջանի շահերը, նրանց դեմ խոսելու, Հայաստանի...
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»