Հայաստան ներմուծվող սպիտակ շաքարի նկատմամբ սակագնային քվոտա կկիրառվի
Հայաստանի տարածք ներմուծվող սպիտակ շաքարի նկատմամբ սակագնային քվոտա կկիրառվի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մինչև 2022 թվականի օգոստոսի 31-ը սպիտակ շաքարի ներմուծումը նախատեսված է բացառապես ներքին շուկայում իրացման կամ շաքար պարունակող արտադրանքի արտադրության համար: Այս դեպքում տնտեսվարողներn կազատվեն ներմուծման մաքսատուրքից՝ 60 հազար տոննայից ոչ ավելի ծավալով՝ լիցենզիայի առկայության դեպքում:
Իսկ լիցենզիա տրամադրում է էկոնոմիկայի նախարարությունը: Բայց որոշ ընկերություններ դեմ են սահմանված այս պահանջին, քանի որ կառավարության որոշմամբ շաքարի հումքի ներմուծումն արդեն իսկ ազատված է մաքսատուրքի վճարումից։ Կհիշեք՝ նախորդ տարի Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը որոշել էր վարույթ հարուցել Էկոնոմիկայի նախարարության նկատմամբ:
Այսպես, «Սիլիկոն Թրեյդ» և «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ընկերությունները դիմել էին Հանձնաժողով՝ նշելով, որ սպիտակ շաքարի ներմուծումը ազատվում է ներմուծման մաքսատուրքից, ընդ որում, նշված ժամանակահատվածի համար ներմուծման լիցենզիա տրամադրվել է այն տնտեսավարողներին, որոնք 2020 թվականի ընթացքում ներմուծել են ինչպես սպիտակ շաքար, այնպես էլ շաքարի հումք։ Ըստ այս ընկերությունների՝ ստեղծված իրավիճակը կհանգեցնի սպիտակ շաքարի շրջանառության ոլորտում մրցակցության սահմանափակմանը, քանի որ սահմանված պահանջին բավարարում է միայն մեկ տնտեսավարող սուբյեկտ։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Հանդիպեցի մեր հայ երիտասարդների հետ ու վստահ ասում եմ՝ մեր ապագան վստահելի ձեռքերում է․ Նարեկ Կարապե...