Իմ նկատմամբ վարույթը թիրախավորված է․ Վազգեն Ռշտունի
Իմ նկատմամբ վարույթը թիրախավորված է։ Այս մասին այսօր՝ փետրվարի 21-ին, ԲԴԽ-ում քննվող Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունուն կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին քննությանն ասաց ինքը՝ Ռշտունին։
«Հատկապես վերջին հայտարարությունների հետ կապված՝ 40 դատավորների, այստեղ հարց է առաջանում՝ ես ինչպե՞ս հասկանամ՝ ես այդ 40 դատավորների մեջ մտնո՞ւմ եմ, թե՞ոչ։ Եթե կատարվել է ամփոփ ուսումնասիրություն, ապա կպարզվեր, որ ինձանից զատ այլ դատավորներ, մասնավորապես 9 դատավորի կողմից, համապատասխանաբար վերամակագրման է հանձնվել 9, 15, 6, 4, 36, 2, 10, 3, 1 գործեր։ Այս գործերի մեծ մասն իմ՝ նախագահության օրոք են եղել»,- ասաց դատավորը։
Դատավոր Ռշտունու համոզմամբ՝ արձակուրդում գտնվելու ընթացքում իր վարույթում գտնվող գործերն այլ դատավորին չհանձնելն ինքնին ողջամիտ ժամկետի խախտում կարող էր առաջացնել։
Նշենք, որ ՀՀ արդարադատության նախարարության կողմից կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության հիմքը Ռշտունու՝ երկարատեւ արձակուրդ մեկնելու պատճառով քրեական գործերը վերամակագրելն է։
Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու քննությունը հետաձգվեց՝ աշխատանքային ժամի ավարտով պայմանավորված։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց փետրվարի 28-ին՝ ժամը 13։00-ին։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Փաշինյանը 4 ժամ անցկացրեց խորհրդարանում` պաշտպանելով Ադրբեջանի շահերը, նրանց դեմ խոսելու, Հայաստանի...
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»