Բզկտված ԱՐՑԱԽ. ԾԱԿՈՒՌԻ. Արտակ Զաքարյան
ԾԱԿՈՒՌԻ, գյուղ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում, որը Նիկոլի և նրան կցված խունտայի շնորհիվ, ներկայումս ժամանակավորապես գտնվում է Ադրբեջանի «զինված ուժերի» վերահսկողության ներքո։
Գյուղը տեղաբաշխված է հանրապետության հարավ-արևելյան մասում։ Այն գտնվում է 13 կմ Հադրութից, իսկ Ստեփանակերտից` 57 կմ հեռավորության վրա։ Հարթավայրային համայնք է, ունի 307 հա տարածք, որից 241 հա գյուղատնտեսական նշանակության, 33 հա անտառային հողեր։ Համայնքի տարածքում են գտնվում «Ակնեն» և «Ներսես» աղբյուրները։ Համայնքում առկա են իսլանդական շպատի հանքային պաշարներ։
Գյուղի ամենակարևոր կրոնական հուշարձանը՝ նախկին վանքային համալիր «Ծաղկավանքն» է՝ կառուցված 12-րդ դարում, որից պահպանվել է միայն «Սուրբ Աստվածածին» եկեղեցին։ Ըստ ամենահին խաչքարի, այն 1198 թ-ից է և տարբերվում է իր կլոր դռնով։ Եկեղեցին Արցախի միջնադարյան ճարտարապետական ու մշակույթի գլուխ֊գործոցն է։
Մյուս պատմական հուշարձանները ներառում են նաև գերեզմանոցը (17-19-րդ դարերից), 19-րդ դարի աղբյուրը, 17-րդ դարի խաչքարը, ինչպես նաև Պտքաթաղ վանքի ավերակները (1623թ.)։ Աստվածածին եկեղեցու մասին շատ տեղեկություններ չեն հասել։
Սարգիս Ջալալյանցը պատմում է որ, մի հետաքրքիր պարմություն է պահպանվել եկեղեցու հարավային պատուհանի կամարաձև բացվածքի մեջ քանդակված օձապատկերի մասին։ Ըստ այդ ավանդազրույցի՝ օձապատկերը քանդակվել է այն պատճառով որ եկեղեցու կառուցման ժամանակ ճարտարապետն անիծում է իր աշակերտին և ասում է՝ օձից խայթվես։ Որոշակի ժամանակ անց աշակերտին օձը խայթում է և նա մահանում է, ճարտարապետը զղջում է իր անեծքի համար և ի հիշատակ այդ դեպքի քանդակել է տալիս օձապատկեր։
Հանձնելուց առաջ գյուղում բնակվում էր 109 մարդ, կար 28 տնտեսություն։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ` անասնապահությամբ և հողագործությամբ։ Գյուղում գործում էին տարրական դպրոց, գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ։




















Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ»
Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան
Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)