ՀՀԿ-ն փոխնախագահներ է ընտրել
ՀՀԿ ԳՄ նիստ է անցկացվել, որոշում է կայացվել ձեւավորել թվով ինը կուսակցական հանձնաժողովներ, ինչպես նաեւ չորս ոլորտային կազմակերպություններ՝ կանաց, երիտասարդական, ուսանողական եւ մարզական։ Այս մասին հայտնում են ՀՀԿ մամուլի ծառայությունից։
«ՀՀԿ ԳՄ նիստից անմիջապես հետո տեղի ունեցավ ՀՀԿ նոր խորհրդի անդրանիկ նիստը։
ՀՀԿ խորհրուրդը կուսակցության նախագահի տեղակալներ ընտրեց Գալուստ Սահակյանին, Արմեն Աշոտյանին, Մուշեղ Լալայանին, Վահրամ Բաղդասարյանին եւ Դավիթ Հարությունյանին։
Հանրապետականի խորհուրդը ընտրեց նաեւ կուսակցության հանձնաժողովների ղեկավարներին, համապատասխանաբար.
Կազմակերպչական հանձնաժողով – Ռուբեն Թադեւոսյանին,
Քաղաքական հանձնաժողով - Էդուարդ Շարմազանովին,
Պաշտպանության, անվտանգության եւ Արցախի հարցերով հանձնաժողով - Տիգրան Աբրահամյանին,
Քարոզչական հանձնաժողով - Արտակ Զաքարյանին,
Իրավական հարցերի հանձնաժողով - Աննա Մկրտչյանին,
Տնտեսական հարցերի հանձնաժողով - Գագիկ Մինասյանին,
Արտաքին հարաբերությունների հանձնաժողով- Լիլիթ Բեգլարյանին,
Միջոցառումների կազմակերպման հանձնաժողով - Տարոն Մարգարյանին։
Մշակութային հարցերի հանձնաժողովի ղեկավարի ընտրությունը տեղի կունենա խորհրդի գալիք նիստերի ընթացքում։
Խորհրդի որոշմամբ համապատասխան ոլորտային կառույցների ղեկավարներ ընտրվեցին.
Կանանց կազմակերպություն - Կարինե Աճեմյանը,
Երիտասարդական կազմակերպություն - ՀենրիկԴանիելյանը,
Ուսանողական կազմակերպություն - ԱրմենՀարությունյանը,
Մարզական կազմակերպություն - ՀովհաննեսԳաբրիելյանը
Խորհրդի նիստին քննարկվել են նաեւ ներքաղաքական իրավիճակը,
վերջին տարածաշրջանային եւ միջազգային զարգացումները, որոնց առնչությամբ Սերժ Սարգսյանը պատասխանել է կուսակիցներին հուզող հարցերին»,- ասված է կուսակցության տարածած հաղորդագրությունում։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Փաշինյանը 4 ժամ անցկացրեց խորհրդարանում` պաշտպանելով Ադրբեջանի շահերը, նրանց դեմ խոսելու, Հայաստանի...
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»