Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ձերբակալություններ` Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար Ղումաշյան Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ»
Արարատ Միրզոյանի համարհիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանԵս ուզում եմ, որ ամեն ինչ լավանա․ Արքայազն Հարրին՝ ընտանիքի անդամների հետ հարաբերությունների մասինՓորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունըԷկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենաԿառավարությունը խաղաղության անվան տակ գնում է միակողմանի զիջումների. Իրինա ՅոլյանԴուք Ադրբեջանին զիջում եք Հայաստանի տարածքով անխոչընդոտ ճանապարհ. Տիգրան ԱբրահամյանԻնչու՞ մինչև TRIPP նախագծի վավերացման գործընթացը իշխանությունը ամբողջությամբ ՉԻ ասում. Մարիաննա ՂահրամանյանԳազն ու էլեկտրաէներգիան միջանկյալ ծախս են հացամթերքի, ջերմոցային տնտեսությունների, տրանսպորտի, արտադրության և ծառայությունների համար. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ինչու Տիգրանաշենը ենթակա չէ ոչ հանձման, և ոչ էլ փոխանակման որևէ այլ հայկական տարածքի հետ. Ավետիք ՉալաբյանԳավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցԶարգացող և հզոր Գավառ ունենալը բոլորիս միավորող ցանկությունն է. «Հայկական քվե» կուսակցությունը շարունակում է հանդիպումները համայնքի բնակիչների հետ և ներկայացնում զարգացման իր ծրագրերըՀոկտեմբերի 25-ին որոշվում է Գավառի վաղվա օրը. տեսանյութՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է Newmag-ի BOOK DONATION նախաձեռնությանը Հրազդանում «Հայկական քվե» կուսակցությունը՝ Հրայր Իսրայելյանի հետ միասին, այս անգամ հանդիպեց Լանջաղբյուրի բնակիչներինՈ՛չ հայ գերիների վերադարձ, ո՛չ խաղաղության երաշխիքներ. փոխարենը՝ միակողմանի հերթական զիջումներ Ալիևին. Լենա ՄաթևոսյանՈ՛չ հայ գերիների վերադարձ, ո՛չ խաղաղության երաշխիքներ. փոխարենը՝ միակողմանի հերթական զիջումներ Ալիևին. Լենա ՄաթևոսյանԱկբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը Խաղաղության համաձայնագիրը կարևորագույն փաստաթուղթ է, և ավելի տրամաբանական կլիներ ունենանալ դրա սահմանադրականության վերաբերյալ եզրակացությունը, որովհետև դրանից է բխում ԹՐԻՓՓԸ. Արեգա ՀովսեփյանՆույնիսկ կառավարությունն է խոստովանում, որ «ԹՐԻՓՓ համաձայնագրում» Խաղաղության համաձայնագիր կնքելու որևէ երաշխիք չկա. տեսանյութՁերբակալություններ` Ստեփանավանում
Քաղաքականություն

ՔՊ-ն դեմ քվեարկեց իմ թեկնածությանը՝ ՀՌՀ անդամի թափուր տեղի համար․ Անժելա Նալբանդյան

Անժելա Նալբանդյանը ֆեյսբուքյան իր էջում  գրել է․

 
ՔՊ-ն դեմ քվեարկեց իմ թեկնածությանը՝ ՀՌՀ անդամի թափուր տեղի համար
Ինչպես գիտեք, երեկ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության կողմից ՀՌՀ անդամի թափուր տեղի համար իմ թեկնածության ներկայացումը: Ինչպես և սպասելի էր, իշխող ուժի ներկայացուցիչները դեմ քվեարկեցին իմ թեկնածությանը: Քննարկման վերջնամասում հարց տալու հնարավորությունը հանձնաժողովի նախագահ Sisak Gabrielyanինն էր: Վերջինս, ի թիվս մի շարք այլ հարցերի, բարձրաձայնեց մի հարց ու շեշտեց, որ իմ պատասխանը կազդի նաև իր ընտրության վրա: Հարցը հետևյալն էր․ տեղյա՞կ եմ ես արդյոք, որ կա դատարանի՝ ուժի մեջ մտած վճիռ այն մասով, որ չեղարկվել է նախորդ տարի ՀՌՀ կողմից անցկացված լիցենզավորման մրցույթները: Հարցն այն էր, թե ի՞նչ լուծում եմ ես տեսնում այս հարցին և ՀՌՀ անդամ դառնալու պարագայում ինչպե՞ս կվարվեմ: Ես, իհարկե, խոստովանեցի, որ տեղյակ չեմ այդ դատական ակտից, ուստի չեմ կարող դիրքորոշում հայտնել և ասացի, որ ծանոթանալուց հետո միայն կբարձրաձայնեմ իմ դիրքորոշումը:
Դե ինչ, ծանոթացա և հերթական անգամ արձանագրում եմ, որ իշխանության ներկայացուցիչը կամ միտումնավոր, կամ համապատասխան գիտելիքների բացակայության պատճառով փաստերը ներկայացրեց խեղաթյուրված, մի բան էլ վրդովմունք արտահայտեց, որ ես տեղյակ չեմ այդ դատական ակտից ու լուծում չեմ մտածել:
Ուրեմն ի՞նչ է տեղի ունեցել․ Հայկական 2-րդ հեռուստաալիքը նախորդ տարի կայացած լիցենզավորման մրցույթում չհաղթելու հետևանքով կորցրեց հեռարձակվելու հնարավորությունը հանրային մուլտիպլեքսում, և հեռարձակման հնարավորությունից զրկվելուց հետո այդ հեռուստաալիքը դիմել է դատարան՝ բողոքարկելով լիցենզավորման մրցույթի արդյունքները: Առաջին ատյանի դատարանը միայն հանրապետական ծածկույթի լիցենզավորման մրցույթի մասով /քանի որ այդ հեռուսաալիքը միայն հանրապետական ծածկույթի համար էր դիմել/ կայացրել է վճիռ և անվավեր է ճանաչել Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի հաղթողներ ճանաչելու և լիցենզիա տրամադրելու մասին ՀՌՀ 15.01.2021թ-ի որոշումը։ Այնուհետև, վերաքննիչ դատարանի որոշմամբ վճիռը մնացել է ուժի մեջ: ԲԱՅՑ… ՀՌՀ-ն այս պահին պատրաստվում է որոշումը բողոքարկել վճռաբեկ դատարանում, այսինքն դեռ այս ամբողջ գործընթացը, որը լիովին ԻՐԱՎԱԿԱՆ տիրույթում է, հերիք չէ ավարտված չէ, մի բան էլ ՀՌՀ ԱՆԴԱՄՆԵՐԸ ոչ միայն ներգրավվածություն չունեն, այլև, կարծում եմ, պիտի չեզոքություն դրսևորեն՝ իրավական գործընթացներին չվնասելու համար:
Ավելին, առաջին ատյանի դատարանի վճիռը հրապարակվել է 02.04.2021 թվականին: Մոտավորապես 1 ամիս առաջ ԱԺ-ն ընտրեց ՀՌՀ 2 նոր անդամների, որոնց թեկնածությունը ներկայացրել էր իշխող ՔՊ խմբակցությունը: Եվ, այ քեզ զարմանք, այս կարևորագույն հարցի, այս կազուսային իրավիճակի մասին որևէ հարց կամ դիրքորոշման հստակեցման պահանջ չի հնչել այդ թեկնածուներից: Այնուամենայնիվ, նրանք ԸՆՏՐՎԵԼ ԵՆ:
ԱՅՍՊԻՍՈՎ, ՓԱՍՏԵՆՔ
• ՔՊ-ն առարկություն չուներ իմ անցած մասնագիտական ուղու հետ կապված, այլ կերպ ասած՝ ես համապատասխանում էի ՀՌՀ թեկնածուի համար ներկայացված օրինական պահանջներին,
• ՔՊ-ն առարկություն չուներ իմ ներկայացրած ծրագրային ելույթի առնչությամբ, ավելին, առաջարկեց այն վերածել օրենսդրական նախագծերի,
• ՔՊ-ն դեմ քվեարկեց իմ թեկնածությանը, քանի որ ես «Հայաստան» դաշինքի անդամ եմ, բայց միևնույն ժամանակ նրանք կողմ էին քվեարկել ՔՊ հիմնադիր անդամ, ՔՊ-ից նախորդ գումարման ԱԺ-ում որպես պատգամավոր ընտրված և ակնհայտ իշխանամետ հայացքներով անձանց,
• Մասնավոր դատական վճիռի մասին իմ անտեղյակությունը, որն ինչպես հանձնաժողովի նախագահն ընդգծեց, «ազդեց» իր քվեարկության վրա, առնվազն հեգնանքի է արժանի: Ուստի խորհուրդ կտամ Սիսակ Գաբրիելյանին այլևս որևէ առիթով չխոսել իրավաբանի իր մասնագիտության մասին ))
Թերևս, այսքանով համարում եմ այս թեման սպառված և շարունակում եմ իմ քաղաքացիական ու մասնագիտական գործունեության ճանապարհով ընթանալ առաջ։