Արցախի գլխավոր դատախազն այցելել է Ասկերանի շրջանի Խրամորթ համայնք
Այսօր Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը այցելել է Ասկերանի շրջանի Խրամորթ համայնք և շրջանի վարչակազմի ղեկավարի ու այլ պաշտոնատար անձանց հետ միասին հանդիպել համայնքի բնակիչների հետ, լսել նրանց մտահոգություններն ու դրանք փարատելուն ուղղված առաջարկները:Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, համայնքի ղեկավարի ուղեկցությամբ գլխավոր դատախազը շրջել է գյուղի անվտանգության ապահովման համար նշանակություն ունեցող հատվածներում, դիտարկել տեղանքը:
Կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ համայնքի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերը ուղիղ սպառնալիք են բնակչության խաղաղ գոյակցությանը, այդ հատվածներից բազմակի անգամ կրակահերթեր են արձակվել գյուղատնտեսական նշանակության և այլ աշխատանքներ կատարող անձանց ուղղությամբ, իսկ վերջին օրերին հրազենի գործադրմամբ զուգորդված ահաբեկչական գործողություններին գումարվել է նաև հոգեբանական ակտիվ ճնշումը՝ շարժական բարձրախոսի միջոցով բնակչությանն ուղղված սպառնալիքների հնչեցման տեսքով: Խաղաղ բնակիչներին ուղղված՝ բարձրախոսով ներկայացվող հայտարարությունները պարունակում են «տարածքը լքելու, ադրբեջանական օրենքներին ենթարկվելու, ուժ կիրառելու սպառնալիքներե: Հատկանշական է, որ թեև հիշյալ հայտարարությունները հիմա դիտարկվում են որպես սոսկ սպառնալիքներ, այդուհանդերձ ադրբեջանական կողմի ձեռագիրն ու վարքագիծը թույլ է տալիս եզրահանգելու, որ մեծ է դրանք իրագործելու վտանգը, իսկ դա ավելի է ընդգծում բնակչությանը պաշտպանելու՝ պետությանը հասանելի բոլոր գործիքներն ու միջոցները կիրառելու անհրաժեշտությունը:
Քննարկման արդյունքում համայնքի բնակիչների կողմից գլխավոր դատախազին են ներկայացվել անվտանգության ապահովման համար անհրաժեշտ երաշխիքների վերաբերյալ առաջարկներ, որոնք առաջիկայում կներկայացվեն համապատասխան մարմիններին, ինչպես նաև ռուսական խաղաղապահ ուժերի զորակազմում ընդգրկված դատախազին:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Փաշինյանը 4 ժամ անցկացրեց խորհրդարանում` պաշտպանելով Ադրբեջանի շահերը, նրանց դեմ խոսելու, Հայաստանի...
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»