Վահագն Խաչատուրյանի երդմնակալությունը կկայանա մարտի 13-ին
ՀՀ նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանի երդմնակալության արարողությունը կկայանա մարտի 13-ին։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԺ կայքից։
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը 2022 թվականի մարտի 3-ին Հանրապետության նախագահ է ընտրել Վահագն Գառնիկի Խաչատուրյանին:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 127-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 49-րդ հոդվածների համաձայն՝ Հանրապետության նախագահը պաշտոնը ստանձնում է Ազգային ժողովի հատուկ նիստում, որը կգումարվի Հանրապետության նախագահի ընտրվելուց հետո տասներորդ օրը՝ մարտի 13-ին, ժամը 12:00-ին»,-նշված է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանի ստորագրած հայտարարության մեջ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 23-ին Արմեն Սարգսյանը հայտարարել էր Հանրապետության նախագահի պաշտոնից հրաժարական տալու մասին։ Նախագահի պաշտոնում ՔՊ-ն առաջադրել էր ԲՏԱ նախարար Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը: Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցել ՀՀ նախագահի ընտրության հարցի քննարկմանն ու քվեարկությանը։ Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել միայն իշխող ՔՊ խմբակցության 71 պատգամավոր։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Փաշինյանը 4 ժամ անցկացրեց խորհրդարանում` պաշտպանելով Ադրբեջանի շահերը, նրանց դեմ խոսելու, Հայաստանի...
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»