Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ասում էին՝ ՀԷՑ-ում մտել են բոլորի գրպանը, հավելագրում արել. այդ կետը դատարանը չհիմնավորած է համարել. փաստաբան (տեսանյութ) Ուշագրավ զարգացումներ ՀԷՑ-ի շուրջ. ինչ մանրամասնեց Օրբելյանը Ժողովու՛րդ, ձեզ խա՛-բե՛լ են ասում էին՝ ՀԷՑ-ը մտել է 3 մլն մարդու գրպանը, դատարանն ասաց՝ սու՛տ է Փաստն այն է, որ այսօր ներհայաստանյան ընտրազանգվածներն իրարից օտարացած են ավելի շատ, քան՝ մենք ու ադրբեջանցիք. Վահե Հովհաննիսյան Հայաստանի ճակատագիրը որոշվելու է կա´մ Երևանում, կա´մ Բաքվում, հունիսի 7-ի ընտրությունները հենց դրա մասին են․ Վահե Հովհաննիսյան Բոլորս մեր ներսում պիտի մտածենք համախմբման մասին՝ հանուն հաղթանակի․ Շիրազ Մանուկյան (տեսանյութ) Նարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակել Գավառից «Ուժեղ Հայաստան»-ը  Գավառում ջերմ ընդունելության է արժանանում Կոնվերս Բանկ. «Դրիմ Բրիջմեն Ինթերնեյշնլ Սքուլ»-ի հաջողության պատմությունը (տեսանյութ) Ադրբեջանի պատվերը․ մեզ ստիպում են մոռանալ մեր պատմությունը և հրաժարվել մեր ինքնությունից. Էդմոն Մարուքյան «ՀայաՔվե» միավորումը շնորհավորում է բոլորին Ծաղկազարդի կապակցությամբ Արևային վահանակներ տանիքներին. էլեկտրական մեքենաների լիցքավորում և նոր հնարավորություններ բազմաբնակարան շենքերի համար
Սերժ Սարգսյանի անունից հարգանքի տուրք է մատուցվել Ապրիլյան պատերազմին զոհված հերոսների հիշատակինԱուտիզմի իրազեկման օրը մեզ հիշեցնում է` մշակույթը միմյանց ընդունելու և ճանաչելու հնարավորություն էԿամ հայրենատեր ենք ու պահպանելու ենք մեր երկիրը, կամ էլ անտեր ենք ու կորցնելու ենք այնԺաննա Անդրեասյանը երթական աշխատանքային այցն է իրականացրել Հայոց ցեղասպանության հուշահամալիրՔառօրյա պատերազմը մեզ համար պետք է մնա ոչ միայն հիշողություն, այլ նաև հստակ դաս․ ԱնանյանՀավերժ հիշատակ մեր տղերքին, ովքեր իրենց կյանքը տվեցին հայրենիքի համար. Նարեկ ԿարապետյանՄենք բացարձակ մեծամասնություն ենք ունենալու․ Դավիթ Ղազինյան (տեսանյութ) Իմ երկրի համար մի բան եմ ուզում, որ հայկական պետությունն ու հայ եկեղեցին կողք կողքի կանգնեն. Ռուբեն ՄխիթարյանՍա Իրանին պարտադրված անարդար պատերազմ է. ԱԳՆ խոսնակը հայտնել է հակահարված տալու վճռականության մասին«Բոլորին դեմ եմ» և «Նժար» շարժումները միավորվում են հանուն քաղաքական համակարգի առողջացմանԻնձ մի գրչով ազատել են պաշտոնից, դատարանը ֆիքսել է, որ դա օրինաչափ չէ, տրվել է փոխհատուցում բավականին մեծ գումար․ Դավիթ ՂազինյանԱուտիզմի իրազեկման օրը մեզ հիշեցնում է` մշակույթը միմյանց ընդունելու և ճանաչելու հնարավորություն էԸնտրություններից հետո էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանալու է. Դավիթ Ղազինյան (Տեսանյութ) Փոքրիկ խմբակը 100%-ով պարտվեց ՀԷՑ-ի հարցում, դատարանն էլ ֆիքսեց այս ամենը. Դավիթ Ղազինյան (տեսանյութ) Նիկոլը փորձեց Պուտինից ստանալ “Он не предатель”-ի երկրորդ սերիան, բայց չստացվեց. Մարուքյան Աֆրիկայից եկած փոշին ծածկել է Կրետե կղզինՀԷՑ-ի նոր սպառող բաժանորդների վճարների իջեցումն ընտրակաշառքի ձև է. Ղազինյան ՀՀ կառավարությունը դիտմամբ խոչընդոտում է եկեղեցու նախաձեռնությունը Ասում էին՝ ՀԷՑ-ում մտել են բոլորի գրպանը, հավելագրում արել. այդ կետը դատարանը չհիմնավորած է համարել. փաստաբան (տեսանյութ) Գազի գնի բարձրացումը կազդի Հայաստանի սպառողների համար էլեկտրաէներգիայի գնի վրա․ Ղազինյան
Քաղաքականություն

Ադրբեջանը գլխավոր դաշնակցի դրոշը վերցրեց մեր ձեռքից. Վահե Հակոբյան

Հարցազրույց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի հետ:

 

-Պարո՛ն Հակոբյան, հայտնի դարձավ, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին տնօրենը 15 մլրդ դրամ է վճարել պետբյուջե և վերականգնել է պատճառած հարկային վնասը: Դուք ի՞նչ առնչություն ունեք այդ գործի հետ:

Ես այդ թեմայից տեղյակ չեմ, չգիտեմ, թե ՊԵԿ-ն ինչ է հաշվարկել և ինչ է ներկայացրել նախկին գլխավոր տնօրենին, որն էլ ընդունել է այդ մեղադրանքն ու իր անձնական հաշիվներից է փոխհատուցել: Չեմ էլ ուզում մեկնաբանել, ՊԵԿ-ի ու նրա նեղ հարաբերություններն են: Այդ ժամանակ ես Սյունիքի մարզպետ եմ եղել:

-Ռուսաստանից ամեն օր 30-40 ինքնաթիռ է վայրեջք կատարում Զվարթնոց օդանավակայան: Գալիս են հիմնականում ռուս կամ ուկրաինացի ծրագրավորողները, որոնք ցանկանում են առայժմ մեր երկրից աշխատել: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն էլ հայտարարել է, որ ՌԴ-ից 100-ից ավելի ընկերություններ են ցանկանում տեղափոխվել Հայաստան: Հնարավո՞ր է այդ հոսքը փոխհատուցի ՌԴ-ի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցների՝ Հայաստանի վրա ունեցած բացասական ազդեցությանը:

- Դա պայմանավորված կլինի մեր տնտեսական քաղաքականությամբ: Այո, մեր արտահանման զգալի մասը դեպի ՌԴ էր և Լարսի անցակետով: Բայց քանի որ նույն պատժամիջոցների պատճաով հիմա նավահանգիստները փակ են, Լարսն աշխատում է գերծանրաբեռնված ռեժիմով, և այնտեղ մեծ խցանումներ են, ինչն էլ առևտրաշրջանառության համար լրացուցիչ խոչընդոտ է ստեղծում: Ինչ վերաբերում է Հայաստան եկող հոսքին, այո, մեծ թվով ծրագրավորողներ են գալիս, վարձով տրվող տներ ու գրասենյակներ գրեթե չկան: Կարճաժամկետ կտրվածքով, այո, աշխուժացում կլինի, գումարներ կգան, բայց երկարաժամկետ հեռանկարում պետք է շատ զգույշ լինենք, որ խնդիրներ չունենանք:

- Կա՞ վտանգ, որ Արևմուտքը դա անընդունելի համարի ու պատժամիջոցներ սահմանի նաև մեր երկրի նկատմամբ: Չէ՞ որ պատժամիջոցներ են կիրառվում ռուսական բազմաթիվ բանկերի ու ընկերությունների վրա, որ չկարողանան աշխատել, բայց նրանք գալիս են մեր երկիր, օգտվում են մեր բանկային համակարգից:

- Այո, հենց դրա համար էլ ասում եմ, որ պետք է շատ զգույշ քաղաքականություն վարենք, որ մեր նկատմամբ էլ պատժամիջոցներ չկիրառվեն: Ճիշտ է, այս պահին նման հավանականություն չկա, բայց քանի որ մենք գործ ունենք անհեռատես կառավարության և անհավասարակշիռ ղեկավարի հետ, ամեն ինչ հնարավոր է: Մեր երկրի ղեկավարն այսօր հոգեպես անկայուն վիճակում է, կարող է անկանխատեսելի քայլեր անել և ունքը սարքելու փոխարեն՝ աչքը հանել:

- Իսկ որքա՞ն է հավանական մեր երկրում պարենային անբավարարվածության խնդրի առաջացումը:

- Մեր գործընկեր Հռիփսիմե Ստամբուլյանի հարցը հենց դրան էր վերաբերում, թե ինչ ենք անելու, եթե հացահատիկի խնդիր ունենանք: ՌԴ-ն արդեն սահմանափակել է իր արտահանումը, իսկ մենք մեզ անհրաժեշտ հացահատիկի մի մասը գնում ենք այդ երկրից: Կառավարության նիստի ժամանակ հայտարարվեց, թե ով 3000 հեկտարից ավելի հող ունի, նպաստենք, որ ցորեն ցանեն: Բայց, հարգելիներս, կարող է, այդ դաշտը պիտանի չէ ցորեն աճեցնելու համար:Մենք չունենք գյուղատնտեսության նախարարություն, որ նման խնդիրներով զբաղվի: Կոնկրետ սյունեցիների արորտավայրերի մեծ մասը հիմա Ադրբեջանի վերահսկողության տակ է, անասնակերի խնդիր կա: Կանգնած ենք շատ ծանր իրավիճակի առաջ, և եթե մտածված տնտեսական քաղաքականություն չվարենք, շատ շուտով մենք կունենանք շատ լուրջ խնդիրներ:

Իսկ որքա՞ն են իրատեսական մտահոգությունները, թե Թուրքիան ու Ադրբեջանը,տեսնելով, որ աշխարհը զբաղված է ռուս-ուկրաինական պատերազմով,կփորձեն ճնշել Հայաստանին:

- Իհարկե: Թուրքիան ու Ադրբեջանն ատամները սրած՝ սպասում են: Իրենց խորհրդարաններում Շուշիի հռչակագրի վավերացումն այդ փաստաթղթին տվեց բոլորովին այլ կշիռ: Հռչակագիրը դարձավ այդ երկրների օրենսդրության մասը, իսկ դա ինչ է, եթե ոչ մեր երկրի նկատմամբ ագրեսիայի դրսևորում: Այդ պարագայում կասկածելի է Նիկոլ Փաշինյանի հռչակած խաղաղության դարաշրջանը: Ի՞նչ խաղաղության դարաշրջանի մասին է խոսքը, եթե նրանք ասում են, թե մենք պետք է այդ միջանցքը ստանանք:

- Մյուս կողմից՝ ՌԴ-ն Ադրբեջանի հետ ստորագրեց դաշնակցային համաձայնագիր: Դա տարածաշրջանում չի՞ թուլացնում Հայաստանի դիրքերը:

- Ամենավտանգավորն այն է, որ Ադրբեջանը գլխավոր դաշնակցի դրոշը վերցրեց մեր ձեռքից: Դա այս անհեռատես իշխանությունների հերթական պարտությունն էր:

-Կարծում եք, ՀՀ-ն կարո՞ղ էր դա թույլ չտալ: Կարծիք կա, որ ՌԴ-ն դա արեց Ուկրաինայի վրա հարձակվելուց առաջ Հարավային Կովկասում իր դիրքերն ամրապնդելու համար:

- Ոչ թե թույլ չտալ, այլ առնվազն ինչ-որ ակցենտներ դնել: Բա մենք 30 տարի ՌԴ-ի գլխավոր դաշնակիցն էինք, հիմա նա մեր թշնամու հե՞տ է դաշնակցային համաձայնագիր կնքում: Թեև իմ կարծիքով ՌԴ-ն այդտեղ աշխարհաքաղաքական այլ նպատակ է հետապնդում՝ թույլ չտալ, որ Ադրբեջանն ամբողջությամբ ընկնի Թուրքիայի ազդեցության տակ: Բայց նաև չպետք է մոռանալ, որ ռուսները չեն կարող մեզանից ավելի հայ լինել: Իրենք այսօր անում են այն, ինչ ձեռնտու է իրենց:

- Ասում եք՝ ինչ-որ ակցենտ դրվեր: ՌԴ-ի՞ նկատմամբ պետք է ակցենտ դրվեր, և ի՞նչ պետք է արվեր:

- Այո, հենց ՌԴ-ին: Սուրեն Պապիկյանը գնում է Մոսկվա, հանդիպում է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ ու բարևից սկսած՝ կարդում է: Այդ մարդը ռուսերեն չգիտի, ինչի՞ մասին մենք պիտի խոսենք: Ժողովուրդ ջան, նայեք, թե ով է մեր երկիրը ղեկավարում:

Ռուս-ուկրաինական պատերազմից հետո արդարացվա՞ծ են կարծիքները, թե որտեղ էր աշխարհն ու նույն Ուկրաինան, երբ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ հարձակվել էր Արցախի ու Հայաստանի վրա:

- Իհարկե, արդարացված են, բայց մենք պետք է տարանջատենք Ուկրաինայի ժողովրդին իր ղեկավարներից: Մենք շատ լավ հիշում ենք, թե Ուկրաինայի նախագահն ինչպես էր գրկախառնվում Ալիևի հետ ու շնորհավորում նրանց հաղթանակը, ինչպես էր զենքով օգնում Ադրբեջանին: Այո, որտե՞ղ էր միջազգային հանրությունը, երբ մեզ այստեղ սպանում էին:

- Այդ դեպքում ՌԴ-ն այսօր նույնը չի՞ անում Ուկրաինայի նկատմամբ, ինչը 2020թ. 44– օրյա պատերազմի ժամանակ արեց Ադրբեջանն Արցախի նկատմամբ:

- Ոչ, չենք կարող նման համեմատություն անել, որովհետև Ուկրաինան կուրորեն թեքվել էր դեպի արևմուտք: Ասում էր՝ մեզ ընդունեք Եվրամիություն, ՆԱՏՕ-ի զորքերն էլ տեղակայեք մեր տարածքում:

Բայց Ուկրաինան անկախ երկիր է և ազատ է իր որոշումների մեջ:

- Այդ դեպքում նրանք ՌԴ-ին ընտրության հնարավորություն թողեցի՞ն: Արևմուտքը հասավ նրա սահմանին: Մինչդեռ Ուկրաինան ուներ Եվրոպայի ու ՌԴ-ի միջև բուֆեր դառնալու և երկուսի հետ էլ լավ հարաբերություններ ունենալու բացառիկ հնարավորություն: Տեսա՞ք, որ նույն Եվրոպան նրան շպրտեց:

Ինչո՞ւ շպրտեց: Մեծ գումարներ ու զինտեխնիկա են տալիս:

- Ի՞նչ օգնություն են տվել, 50 տոնա դիզվառելիք, մի քանի հատ էլ ավտոմա՞տ: Այդ զենքը հենց մտնում է Ուկրաինա, ռուսներն անօդաչու սարքերով ոչնչացնում են: Բայց եթե անգամ զենք է բերում, ո՞վ է կռվելու դրանով: Մեկ միլիոնից ավելի ուկրաինացի է լքել երկիրը միայն Լեհաստանի սահմանով: Այ, երբ ծաղրածուներն են դառնում երկրի ղեկավար, պետության վերջն այդպես է լինում: