Ucom-ը հայտարարում է ածխածնային հետքի կառավարման ծրագրի մեկնարկի մասին
Ucom-ը՝ «Արևորդի» ՀԿ-ի հետ համագործակցությամբ, հայտարարում է բնապահպանական կայունության ուղղությամբ հերթական կարևոր քայլի մասին՝ մեկնարկելով իր գլխամասային գրասենյակի ածխածնային հետքի համապարփակ գնահատման ծրագիրը։ Այն հիմնված է ջերմոցային գազերի հաշվառման միջազգային ստանդարտի վրա (GHG Protocol)։
Այս նախաձեռնությունը ձևավորվում է այն համատեքստում, երբ կլիմայական փոփոխությունները, կենսաբազմազանության կորուստը և բնական ռեսուրսների սպառումը դարձել են ոչ թե ապագայի, այլ ներկայի մարտահրավերներ։
«Ucom-ում մենք հավատում ենք, որ տեխնոլոգիական ընկերությունները պետք է առաջնորդեն բնապահպանական նախաձեռնությունները՝ նպաստելով Հայաստանում ավելի պատասխանատու և կայուն ապագայի ձևավորմանը։ Որպես կանաչ ընկերություն, մենք պատրաստվում ենք գնահատել և հնարավորինս նվազեցնել մեր ընկերության ազդեցությունը շրջակա միջավայրի վրա։ Մենք բնապահպանական կայունությունը դիտարկում ենք ոչ թե որպես առանձին նախաձեռնություն, այլ որպես մեր բիզնեսի և երկարաժամկետ ռազմավարության կարևոր բաղադրիչ», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Ծրագրի շրջանակներում գնահատվելու են ընկերության գործունեության արդյունքում առաջացող արտանետումները և մշակվելու են դրանց նվազեցման հստակ ուղիներ։ Գնահատվելու են գործունեության բոլոր հիմնական ուղղությունները՝ էներգիայի սպառում, տրանսպորտ, թափոններ և գնումներ, ջերմոցային գազերի արտանետումներ: Այնուհետև կմշակվի ածխածնային հետքի կրճատման հստակ ճանապարհային քարտեզ՝ կարճաժամկետ և միջնաժամկետ նպատակներով, կներդրվեն մշտադիտարկման մեխանիզմներ՝ արդյունքների շարունակական գնահատման համար, կապահովվի թափանցիկ և հաշվետու հաղորդակցություն՝ հանրության և գործընկերների հետ։
«Այս նախաձեռնությունը կարևոր քայլ է, որին, կարծում եմ, պետք է հետևեն Հայաստանի բոլոր ընկերությունները։ Բնապահպանական կայունությունը ցանկացած բիզնեսի երկարաժամկետ զարգացման առանցքային պայմաններից է, և ուրախ եմ, որ արդեն տարիներ շարունակ Ucom-ի հետ միասին անցնում ենք այս ճանապարհը», - նշել է «Արևորդի» ՀԿ տնօրեն Ս. Քալանթարյանը։
Հայաստանի համար այս գործընթացը ստանում է լրացուցիչ կարևորություն՝ հաշվի առնելով, որ երկիրը կհյուրընկալի ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17)։ Սա հնարավորություն է ոչ միայն ցուցադրելու Հայաստանի բացառիկ կենսաբազամազանությունն ու մշակույթը, այլև այն, որ Հայաստանում բիզնեսը ևս պատրաստ է ուրվագծել կայուն ապագայի ճանապարհը։
Ucom-ը շարունակելու է զարգացնել իր բնապահպանական նախաձեռնությունները՝ համադրելով տեխնոլոգիական առաջընթացը և պատասխանատու բիզնեսի սկզբունքները։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոց...
«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»
ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը
Հայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ Հայաստան
Առանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան