«Թող Փաշինյանը գնա Արցախ, բացատրի, թե ինչ բանակցություններ են եղել, ինչի դիմաց էին բանակցում». Վահե Հակոբյան
Քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում Տնտեսական հանձնաժողովի նախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը թեմայի առնչությամբ ասաց, որ կան բարեխիղճ և ոչ բարեխիղճ տնտեսվարողներ, հետևաբար՝ գուցե նման սարքերի միջոցով բացահայտվեն անբարեխիղճ տնտեսվարողների քայլերը։
«Ի վերջո, այս ֆինանսական բեռն ընկնելու է սպառողի վրա, այս անկայուն, գնաճի պայմաններում մենք շատ զգույշ և բալանսավորված տնտեսական քաղաքականություն վարենք։ Որքանով հասկացա՝ այս սարքերը ձեռք են բերելու տնտեսվարողները, բայց նախաձեռնող կողմը պատրաստ չէ անգամ այդ հարցին պատասխանելու։ Նախորդ անգամ, երբ նախագիծը հետ ուղարկեցինք նախարարություն, ասում էին՝ մեկ սարքը 600 հազար դրամ է, իսկ այսօր ասացին՝ մոտ 1 մլն դրամ։ Այստեղ մեկ ուրիշ խնդիր էլ կա, սերվերները, որոնք պետք է ապահովեն ինֆորմացիոն հոսքը, դրանք ո՞ւմ հաշվին են սպասարկվելու։ Եթե սա էլ ենք թողնում տնտեսվարողների վրա, ապա դառնում է աբսուրդ»,- նշեց Վահե Հակոբյանը։
Անդրադառնալով վերջին շրջանում Արցախում թշնամու իրականացրած սադրանքներին, Վահե Հակոբյանը համոզմունք հայտնեց, որ ադրբեջանական կողմը պարզապես ցանկանում է օգտվել իրավիճակից՝ ռուս-ուկրաինական լարվածությունից, և հասնել իր վաղեմի նպատակին, որը կա «Շուշիի հռչակագրի» մեջ՝ ստանան «միջանցք» և միավորեն երկու թուրքական պետությունները ցամաքային ճանապարհով։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Փաշինյանը 4 ժամ անցկացրեց խորհրդարանում` պաշտպանելով Ադրբեջանի շահերը, նրանց դեմ խոսելու, Հայաստանի...
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»