Արարատ Միրզոյանը Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին առնչվող հարցեր
Մարտի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ։ Արարատ Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի հետ սահմանագոտում և Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից սադրանքների և հրադադարի ռեժիմի շարունակական խախտումների հետևանքով ստեղծված իրավիճակը, քաղաքացիական բնակչությանը թիրախավորելու, հոգեբանական ճնշումներ գործադրելու փաստերը։
Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։ Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են ՄԱԿ կանոնադրության, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի և Հելսինկիի Եզրափակիչ ակտի հիման վրա խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցություններ սկսելուն վերաբերող հարցեր։ Այս համատեքստում, երկուստեք կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը:
Արարատ Միրզոյանը և Ժան-Իվ Լը Դրիանը նաև մտքեր են փոխանակել հայ-ֆրանսիական համագործակցության օրակարգին վերաբերող հարցերի շուրջ՝ մասնավորապես անդրադառնալով հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության ճանապարհային քարտեզի իրագործմանը:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Փաշինյանը 4 ժամ անցկացրեց խորհրդարանում` պաշտպանելով Ադրբեջանի շահերը, նրանց դեմ խոսելու, Հայաստանի...
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»