Նիկոլ Փաշինյանը Չարենցավանում է. Ոստիկանական բազմաթիվ մեքենաներ փակել են ճանապարհը (ֆոտո)
Չարենցավանում այսօր` մարտի 19-ին, ընթանում է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը:
Եզրափակիչ փուլին ներկա են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, փոխնախարար Կարեն Գիլոյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
hraparak.am կայքն էլ հայտնում է, որ միջոցառումը տեղի է ունենում Չարենցավանի նորակառույց մարզադպրոցում։ Փաշինյանի այցի կապակցությամբ ուժեղացված հսկողություն է իրականացվում այդ տարածքում։ Ոստիկանական բազմաթիվ մեքենաներ փակել են ճանապարհը եւ թույլ չեն տալիս, որ մարդիկ մեքենաներով դեպի մարզադպրոցի կողմ շարժվեն։
«ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլի անցկացման համար կրթության, գիտության, մշակույթի և սփյուռքի նախարարությունը 24 մլն 365 հազար դրամ դրամաշնորհ է տրամադրել «Կոնցեպտ ինվեսթ» ՍՊԸ-ին։ Ի դեպ, նախարարությունը մրցույթի մասնակիցների համար դրամական պարգևներ էլ է սահմանել․ 1-ին տեղ՝ 1.000.000 ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 600.000 ՀՀ դրամ, 3-րդ տեղ՝ 400.000 ՀՀ դրամ, 4-րդ տեղ՝ 150.000 ՀՀ դրամ, 5-րդ տեղ՝ 100.000 ՀՀ դրամ, 6-10-րդ տեղերը՝ 75.000 ՀՀ դրամ, 11-20-րդ տեղերը՝ 50.000 ՀՀ դրամ:





















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Փաշինյանը 4 ժամ անցկացրեց խորհրդարանում` պաշտպանելով Ադրբեջանի շահերը, նրանց դեմ խոսելու, Հայաստանի...
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»