Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ»
Ուշադրություն վարորդներին. սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինենՅունիբանկը դարձել է AGBU Global Run-ի գլխավոր հովանավորը՝ ի աջակցություն Camp Nairi-իՆորվեգիայի արքայադուստր Աստրիդ Մոդ Ինգեբորգը մահացել է 94 տարեկան հասակումՀերքում «Բադալյան եղբայներ» ընկերությունների խմբիցՈչ մի հայ չի՛ ցանկանում ռազմավարական ճանապարհ և հայրենիքի մի կտոր հանձնել թշնամուն. Տիգրանաշենը պետք է զարգացնել, հանձնելը հեշտ է․ տեսանյութՄիջոցներ են հատկացվել սպորտի ոլորտում միասնական տվյալների բազայի ստեղծման համար Ադրբեջանը և Հայաստանը թևակոխել են խաղաղության նոր դարաշրջան. Հիքմեթ Հաջիև Նախագահը առողջ է և անպայման տեսնելու է ոմանց քաղաքական մահшմերձության պատկերը. Միկոյանը՝ Փաշինյանին Գոլեր խփող ֆուտբոլիստը երբեք խնդիր չի լինի թիմի համար․ Մբապեն պատասխանել է քննադատներին Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումըԿառավարությունը որոշում է ընդունել խաղողի մթերման գործընթացում խնդիրները մեղմելու մասին Հայաստանի վարչապետը մեկնաբանել է ռուսական գազի գնի հնարավոր բարձրացումը հանրապետության համար Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Անցյալի ապագան-Future of the past» էթնիկ նորաձևության միջազգային նախագիծը Team-ը՝ Tour of Armenia միջազգային հեծանվավազքի տեխնոլոգիական գործընկեր Կարճ ելույթս Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի փաստահավաք զեկույցի քննարկմանը․ Մենուա ՍողոմոնյանԶՊՄԿ․ աշխատանք, սոցիալական պատասխանատվություն և կայուն զարգացում Իշխանություններին հետաքրքրում է միայն գնաճը․ որքան շատ լինի, այնքան նրանց օգուտն է․ Հրայր ԿամենդատյանԱդրբեջանի նախագահը պաշտոնական հանդիպումների ժամանակ բացահայտ արհամարհում է մեր երկրի արժեքները․ Արմեն ՄանվելյանՅունիբանկի վերանվանված «Թումանյան» մասնաճյուղը բացվել է նոր հասցեում Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան
Հասարակություն

Պատերազմից հետո մարդիկ էնտեղ վարուցանք են արել, բա ինչո՞ւ չեն տեսել «հարեւաններին». Ներքին Հանդի բնակչուհին՝ ՊՆ–ին

Ներքին Հանդի բնակչուհի Լուսինե Բաբայանը վերապահումով է վերաբերվում  Պաշտպանության նախարարության վերահաստատող հայտարարությանը, թե Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի հատվածում ադրբեջանական կողմից նոր առաջխաղացում չի եղել։

«Հասկանալի չէ՝ ինչո՞ւ է Պաշտպանության նախարարությունն ադրբեջանցիների առաջխաղացման մասին լուրը հերքում կամ էլ աղավաղում։ Չգիտեմ էլ ոնց բացատրեմ, որ մարդիկ հասկանան։ Պատերազմից հետո մարդիկ էնտեղ վարուցանք են արել, արոտավայրեր ունենք, ցորենի արտեր կան, բա ինչո՞ւ էն ժամանակ չեն տեսել «հարեւաններին»  ու նոր տեսան, իրենք դրանից վերեւ էին (ադրբեջանցիները– հեղ.), կամաց–կամաց իջել են։ Էնպիսի պատճառաբանություններ են բերում, որ չգիտես՝ ծիծաղես, թե տխրես»,– NEWS.am-ի հետ զրույցում ասում է Լուսինե Բաբայանը։

Ներքին Հանդի ուղղությամբ ադրբեջանական զինծառայողների առաջխաղացման մասին NEWS.am-ը գրել էր դեռ մարտի 15–ին, երբ համայնքի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանն ասել էր, որ Ներքին Հանդ գյուղում մարտի 3–ից 5–ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական Զինված ուժերը մոտ մեկ կիլոմետր առաջ են եկել եւ վրաններ տեղադրել։

Նույն օրը Պաշտպանության նախարարությունը հերքել էր  այդ տեղեկությունը, ընդգծելով, որ «նշված հատվածում, որը գտնվում է ադրբեջանական վերահսկողության տակ, ադրբեջանական ստորաբաժանումներն ունեն մի քանի դիրք, որոնք, կահավորված չլինելու պատճառով, ձմեռային ժամանակահատվածում հնարավոր չէ օգտագործել, իսկ հիմա եղանակային պայմանների փոփոխության հետ կապված, ադրբեջանական զինվորականներն ընդամենը վերադառնում են այդ դիրքեր»։

ՊՆ–ի այս հաղորդագրությանն անդրադարձել էր Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը եւ նշել, որ այն Հայաստանի ինքնիշխան տարածքը Ադրբեջանին զիջող եւ բնակչությանը վտանգի տակ դնող հայտարարություն է»։

Արման Թաթոյանը փաստեր էր ներկայացրել ադրբեջանական զինված ծառայողների կողմից  Հայաստանի տարածք մինչեւ 1 կիլոմետր ներխուժելու մասին։

Երկու օր առաջ՝ մարտի 21–ին,  Պաշտպանության նախարարությունն այս անգամ արդեն տեսանյութով վերահաստատեց ավելի վաղ տարածած հերքումը։

ՊՆ–ն նշել էր, թե նշված տարածքը հակառակորդի տիրապետության տակ է հայտնվել նախորդ տարվա գարնանը, որից անմիջապես հետո սկսվել են ամրաշինական նախնական աշխատանքները։ Բայց եղանակային պայմաններից ելնելով՝ ձմռանը չունենալով բավարար կենցաղային պայմաններ՝ ստիպված հեռացել են, իսկ եղանակի փոփոխությունից հետո նրանք վերադարձել են։ ՊՆ–ն այդ պնդումը հիմնավորում էր նաեւ տարբեր ժամանակահատվածում արված լուսանկարներով։

Պաշտպանական գերատեսչությունից նշել էին նաեւ, որ Ներքին Հանդ գյուղը դիտարկման տակ չէ, քանի որ այն շուրջ երկու կիլոմետր հեռու է ադրբեջանական դիրքերից։

«Տարածքում կան մի քանի բարձունք, ինչը բացառում է Ներքին Հանդ գյուղի դիտարկումը ադրբեջանական դիրքերի կողմից։ Տեղանքում մարտական հերթապահություն են իրականացնում նաեւ ՀՀ ԶՈՒ—երի ստորաբաժանումները, վերահսկողության տակ պահելով ադրբեջանական զինծառայողների ցանկացած շարժ, ինչի պարագայում նրանց առաջխաղացումը բացառվում է»,– ասվում էր ՊՆ–ի  տեսանյութում։

«Ո՞նց չեն դիտարկում, եթե դիմացներս իրենք են, կողք նայում ես՝ էլի իրենք են։ Ասում են՝ գյուղից 2 կմ հեռու է, 2 կմ չլինի, ավել էլ լինի, իրենք մեզ դիտարկում են, մեզնից լավ գիտեն մեր տարածքը»,– ՊՆ–ին հակադարձում է Ներքին Հանդի բնակչուհին։

Լուսինե Բաբայանը նշում է, որ ներկայիս Ներքին Հանդ գյուղի տարածքում մարդիկ սկսել են ապրել 1980–ականներից։ Իսկ մինչեւ այդ նրանք ապրում էին հարակից գյուղում, որը կրկին կոչվում էր Ներքին Հանդ։

«80–ականների կեսից Ներքին Հանդը տեղափոխվել է ներքեւի հատվածը։ Նախկինում ժողովուրդն էնտեղ էր ապրում։ Հիմա շինությունները կիսաքանդ են, բայց որ գաք, կտեսնեք, որ այն ժամանակին բնակելի գյուղ է եղել։ Էնպես չի, որ մեր ժողովուրդն էդ տարածքի հետ կապ չունի, մեր խոտհարքները, արոտավայրերը, ջրի ակունքները, գերեզմանոցը էդ տարածքում են։ Նաեւ 17–18 դարերին թվագրվող խոնարհված եկեղեցի ունենք, գնում էինք, մոմ վառում, իսկ թե ինչ է լինելու հիմա՝ անորոշ է»,– նկատում է Լուսինե Բաբայանը։ 

Ադրբեջանական զինված ծառայողների առաջխաղացումը առաջինը նկատել էր Ներքին Հանդի բնակիչ Ռադիկ Բաղդասարյանը, երբ գնացել էր անասունների հետեւից եւ լսել ադրբեջանցիների ձայներն ու նկատել տեղադրված վրանները։

Ներքին Հանդ գյուղում ապրում է մոտ 70 մարդ, նրանք զբաղվում են անասնապահությամբ եւ գյուղատնտեսությամբ։

Լուսինե Բաբայանի՝ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված հողամասն արդեն պետք է վարած լիներ՝բանջարեղեն մշակելու համար։ Պլանները, սակայն, փոխվել են, վարուցանք չեն արել, հիմա գյուղի տարածքի մեկ այլ անվտանգ վայրում հողամաս են փնտրում, որ բանջարեղեն մշակեն։

«Մենք մեր հողն ու ջուրը չենք թողնելու, մնալու ենք, բայց նման լուր հերքելը չենք հասկանում։ Սրանք մեր պապենական հողերն են, ադրբեջանցին որտեղ էր, որ հայերն էստեղ ապրում էին։ Իրենց նշված հատվածներում (Պաշտպանության նախարարության– հեղ.) երբեք թուրք չի եղել։ Դրանից շատ վերեւի հատվածում են եղել։

Ցավն էն է, որ էսօր մենք մեր ունեցածից ենք հրաժարվում։ Ասում ենք՝ ոչինչ, մի թիզ հող է, էդ հոգեբանությամբ ապրեցինք, որ հասանք էս օրին։ Թշնամու ուզածն էլ հենց դա է, ուզում են հայաթափել տարածքը, նրանց ախորժակը մեծ է»,– ասում է Ներքին Հանդի բնակչուհին եւ հավելում, որ 44–օրյա պատերազմից հետո արոտավայրերի՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցնելուց հետո խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը պակասել է։

«Պատերազմից առաջ 100–ից ավել խոշոր եղջերավոր անասուն կար գյուղում, հիմա մնացել է 20–ից մի քիչ շատ։ Շատերը մորթել են կենդանիներին, եղել է դեպք, որ ականի վրա պայթել են։ Կենդանի պահելը գյուղացու համար դժվար է դարձել»,– եզրափակում է Լուսինե Բաբայանը։