Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Երբ մանևրելու տեղ այլևս չի մնացել. Տիգրան Դումիկյան 18 արդարների գործով դատկան նիստը տեղի կունենա հուլիսի 30-ին Ժամանակը ցույց տվեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը ոչ միայն արդարացված էր, այլ այսօր էլ փաստացի չունի իրական այլընտրանք… Շարմազանով Ոչ մի զարմանալու բան չի լինի, եթե մի օր ԵՄ-ն ՀՀ-ից պահանջի` ՌԴ ռազմաբшզան դուրս բերելու մասին հանրաքվե անցկացնել կամ Իրանը պահանջի հանրաքվեի դնել «ԹՐԻՓՓ ուղղին» իրագործելու հարցը. Զաքարյան Պուտինի և Ալիևի հեռախոսազրույցը եղել է ջերմ և բովանդակալից․ Պեսկով Քննադատությունը հնչեցնողը որտե՞ղ էր այն պահին, երբ այդ պայքարը իրական էր. Հենրիխ Դանիելյան Նավթի դարաշրջանն ավարտվում է, Ադրբեջանի դարաշրջանն ավարտվում է․ Նարեկ Կարապետյան Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ Հայաքվե Չինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբ Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ» «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ»
Երիտասարդների կարիերան, Հայաստանի աշխատաշուկան և ուսուցչի մասնագիտության հեռանակրներըՈտքի´ կանգնիր և պայքարի´ր, զանգերը ղողանջում են քե´զ համար. Ավետիք Չալաբյանի ուղերձըՖասթ Բանկը Սևան ստարտափ սամմիթ 2026-ի ռազմավարական գործընկերն է 9-րդ գումարման ԱԺ-ն ոչ լեգիտիմ է, և մենք պետք է ստեղծենք հանրային կառույց՝ որպես այդ ամենի զսպաշապիկ. Արեգ ՍավգուլյանIDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ըԴիմացի´ր, կվերադառնանք. Ավետիք Չալաբյանը` գերված Արցախի մասինԺողովուրդը պետք է գիտակցի, որ իշխանություններն իրենց ձայները «գցում են աղբարկղը», և դրա դեմ պետք է պայքարել օրենքով. Աննա ԿոստանյանՀայաստանում ընդգծված դիկտատուրա է․ ազդեցիկ ընդդիմախոսներին բանտարկում են. տեսանյութ Երբ մանևրելու տեղ այլևս չի մնացել. Տիգրան Դումիկյան Ավետիք Չալաբյանին անհիմն կալանավորելը քաղաքական վրեժխնդրություն էԶՊՄԿ ընկերության ղեկավար կազմն իրականացրել է հերթական շրջայցն արտադրական տարածքներումԿյանքը պետք է գնահատել ոչ թե անձնական փառքով, այլ Հայրենիքին ծառայությամբ. Մհեր Ավետիսյան18 արդարների գործով դատկան նիստը տեղի կունենա հուլիսի 30-ինԻնչո՞ւ են ընդդիմության կոնսուլտացիաները խորացնում իշխանության անհանգստությունը. Կամենդատյան Մեր Արարատ Արմենիան հիմա էլ հաղթեց Իռլանդիայի չեմպիոնին և անցավ մյուս փուլ. Նարեկ ԿարապետյանՊՆ-ն հերքում է զինծառայողի ծեծի ենթարկվելու մասին տեղեկությունը. նա զինվորական հոսպիտալ է ընդունվել այլ առողջական խնդրովՄոսկվայում եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ է հայտարարվել«Աննախադեպ որոշում Հայաստանի խորհրդարանական պրակտիկայում». Մարիաննա ՂահրամանյանՀաճախորդների աճ, նոր թվային լուծումներ և ընդլայնվող ծառայություններ․ Ամերիաբանկն ամփոփել է առաջին կիսամյակըՖինանսավորման են երաշխավորվել ևս 8 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 4 դպրոց
Տնտեսություն

«էներգետիկան ավելին է, քան պարզապես ռեսուրս. այն կարող է ազգային գերիշխանության, անվտանգության և ազդեցության գործիք լինել». Վարդան Ջհանյան

Ներկայացնում ենք Հայաստանի հանքագործների եւ մետալուրգների նախագահ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանի հոդվածը, որում նա անդրադարձել է էներգետիկայի ոլորտին՝ որպես տնտեսագետ եւ բիզնես կառավարման մասնագետ։

Վարդան Ջհանյան

Էներգետիկան նորագույն ժամանակաշրջանում մշտապես եղել է երկրների զարգացման անկյունաքարը: Դրանում կարող ենք համոզվել մի քանի պատմական եւ արդի անդրադարձների միջոցով:

19-րդ դարի Մեծ Բրիտանիայի օրինակը վկայում է, որ էներգետիկան է երկիրը դարձրել արդյունաբերական առաջատար ու աշխարհակալ գերտերություն: Ածխային էներգետիկան եւ շոգեշարժիչների զարգացումը հիմք դրեցին երկրի տնտեսական եւ ռազմական գերիշխանության համար: Որեւէ երկրում արդյունաբերական հեղափոխությունը եւ այդ երկրի գերտերություն դառնալը հնարավոր էր միայն էժան եւ մեծ քանակի սեփական էներգիայի հաշվին։ Այդպես է նաեւ ԱՄՆ-ի դեպքում, որը 20-րդ դարում առաջ անցավ Բրիտանական Կայսրությունից՝ դառնալով աշխարհի ամենահզոր գերտերությունը։ ԱՄՆ-ում տեղի ունեցավ նավթային եւ որպես դրա արդյունք՝ ներքին այրման շարժիչների հեղափոխությունը, որը երկրի ռազմական եւ տնտեսական հզորության հենասյունը դարձավ։ Թեեւ թվում է, որ այսօր ԱՄՆ-ը կարծես կորցնում է այդ դերը Չինաստանի հետ մրցակցության մեջ, ակնհայտ է, որ տնտեսական հեղափոխությունները չեն կարող լիարժեք լինել առանց էներգետիկ վերափոխման՝ այս անգամ կանաչ էներգետիկ հեղափոխության։

Արեւային եւ քամու էներգետիկայի էքսպոնենցիալ աճը ու Չինաստանի համընդհանուր էլեկտրաֆիկացումը նոր էներգետիկ հեղափոխություն է, թվով 3-րդը առաջին արդյունաբերական հեղափոխությունից ի վեր։ Չինաստանը ապացուցում է, որ ոչ միայն արդյունաբերական գերտերություն է, այլեւ նոր էներգետիկ հեղափոխության առաջամարտիկը ու վերականգնվող էներգետիկայի անգերազանցելի արդյունաբերական մենաշնորհ ստեղծողը։ Չինաստանի կառավարությունը երկիրը տանում է դեպի կանաչ էներգետիկա եւ ներմուծվող հանածո էներգակիրներից անկախացմանը։ Այդ մոտեցումը չինական «անվտանգություն եւ առատություն» (security and abundance) տնտեսական ընդհանուր քաղաքականության մի մասն է։ Չինաստանի այս ծրագրերի իրագործման արագությունը ֆանտաստիկ է։ Այնտեղ տարեկան ավելի շատ ընդհանուր հզորությամբ քամու եւ արեւային կայաններ են շահագործման հանձնվում, քան մնացած բոլոր երկրներում միասին վերցված։ Նոր ավտոմեքենաների կեսից ավելին արդեն էլեկտրական են։ Բոլոր երկրները ձգտելու են հետեւել Չինաստանի օրինակին, որովհետեւ էներգետիկ այս հերթական հեղափոխությունը վերականգնվող  էներգետիկային այլընտրանք չի թողնելու։ Իհարկե, այդ երկրները իրենց էներգետիկ անցման ճանապարհին հաջողության տարբեր աստիճաններ եւ տարբեր արագություն են գրանցելու։

Այս օրինակները ցույց են տալիս, որ էներգետիկան ավելին է, քան պարզապես ռեսուրս. այն կարող է ազգային գերիշխանության, անվտանգության եւ ազդեցության գործիք լինել: Էներգետիկ ռեսուրսների ճիշտ կառավարումը կարող է դառնալ տնտեսական առաջընթացի, ազգային անվտանգության եւ գլոբալ ազդեցության երաշխիք մեծ տերությունների համար եւ էներգետիկ անկախության ու տնտեսական զարգացման հիմք՝  փոքր երկրների համար: Ի դեպ, հատկանշական է, որ Չինաստանը էներգետիկ փոխակերպման համար անհրաժեշտ մատակարարման շղթան ապահովելու համար արդեն մի քանի տասնամյակ ընդլայնում է նաեւ չինական ներկայությունը հանքարդյունաբերության ոլորտում։ Անցյալ տարի չինական ներդրումները համաշխարհային հանքարդյունաբերության մեջ՝ թե՛ երկրի ներսում, թե՛ ամբողջ աշխարհում անցել են 20 միլիարդ դոլարի շեմը, իսկ համաշխարհային հանքարդյունաբերական արտադրանքի արդեն մոտ 30%-ը պատկանում է չինական ընկերություններին։  

Հայաստանը փոքր երկիր է, որն ե՛ւ անհրաժեշտ ռեսուրսներ, ե՛ւ հարուստ արեւային եւ հիդրոէներգետիկ ներուժ ունենալով, դեռեւս բավարար չի կարողանում օգտվել դրանց հնարավորություններից: Էներգետիկ համակարգը դեռ մեծապես կախված է մեկ երկրից ներկրվող գազից եւ այլ հանածո էներգակիրներից (բենզին, դիզելային վառելիք), ինչը ոչ միայն խոցելի է դարձնում էներգետիկ անվտանգությունը, այլեւ խոչընդոտում է տնտեսական կայունությանը եւ մեծ բնապահպանական խնդիրներ առաջացնում:

Որպես ուսանելի օրինակ հետաքրքիր է նաեւ Չիլին: Այն բնական էներգետիկ ռեսուրսներով հարուստ չէ եւ օգտագործում է իր աշխարհագրական հնարավորությունները՝ վերածվելով վերականգնվող էներգիայի հաջողված մոդելի:  Այստեղ ընդհանուր էլեկտրաէներգիայի արդեն 20% արտադրվում է արեւային կայանների կողմից, 14%-ը՝ քամու եւ 22%-ը՝ հիդրոկայանների կողմից, գրանցելով զգալի աճի տեմպեր։ Հայաստանի համար Չիլիի մոդելը կարող է կիրառելի լինել՝ հաշվի առնելով երկրների նմանությունը որոշ սոցիալական, աշխարհագրական եւ հանքարդյունաբերական ներուժի հատկանիշներով: Բազային նմանություն ունենալով՝ մենք Չիլիից նույնպես դեռ շատ հետ ենք։ Օրինակ, եթե Հայաստանում հիդրոկայանների արտադրանքի ծավալի տեսակարար կշիռը համեմատելի է Չիլիի ցուցանիշների հետ, ապա արեւային էներգիայի առումով  երկու անգամ հետ ենք, իսկ քամու էներգիան մեր երկրում գրեթե չի օգտագործվում։ Ի տարբերություն Չիլիի՝ Էներգիայի կուտակիչների ծրագրեր մեզանում ընդհանրապես գոյություն չունեն։

Հատկանշական է, որ ի տարբերություն Չիլիի եւ Չինաստանի, Հայաստանը, ցավոք, այս պահին լիարժեք չի օգտվում նաեւ իր հանքարդյունաբերական ռեսուրսային պոտենցիալից, ինչն անուղղակիորեն կարող էր նաեւ հնարավորությունների բացել էներգետիկ փոխակերպման ոլորտում ներդրումների համար։

Հայաստանը կարող է եւ պետք է օգտագործի իր արեւային, քամու եւ հիդրոէներգետիկ ներուժը՝ զուգակցելով պետական, մասնավոր եւ միջազգային ջանքերը: Միայն Սեւանի նման բնական ու կատարյալ հիդրոկուտակիչ ունենալով՝ Հայաստանն արդեն ահռելի առավելություն ունի իր հարեւանների նկատմամբ, որը կարող է լիարժեք կայունություն ապահովել նոր էներգետիկ համակարգի համար։

Վերականգնվող էներգիայի զարգացումը ոչ միայն կնվազեցնի երկրի էներգետիկ կախվածությունը, այլեւ կդառնա տնտեսական զարգացման եւ տարածաշրջանային առաջատարության հիմք: Տարածաշրջանային եւ համաշխարհային դերակատարումը բարձրացնելու հավակնություն ունեցող երկիրը պետք է առաջարկելու ինչ-որ բան ունենա։ Դա կարող է լինել կանաչ, մատչելի էլեկտրաէներգիան է, որի մեծ կարիք ունի Եվրոպական աշխարհամասը։ Ի՞նչ կիրառական քայլեր են արվել այս ուղղությամբ։ Արդյո՞ք ունենք նոր էներգետիկա եւ անվտանգ ու առատ տնտեսություն ստեղծելու համարձակությունն եւ հանձնառությունը։

Այսօր Հայաստանը կանգնած է պատմական ընտրության առաջ. շարունակել կախված մնալ ներմուծվող հանածո վառելիքից, թե օգտվել իր բնական ռեսուրսներից՝ դառնալով կայուն, ինքնաբավ եւ էներգետիկ անկախ երկիր, ունենալով առատ, էժան, անվտանգ ու անկախ էներգիա ոչ միայն ներքին սպառման, այլեւ արտահանման համար։ Պատմությունը ցույց է տալիս, որ էներգետիկան կարող է ոչ միայն տնտեսության շարժիչ ուժ, այլեւ ազգային անվտանգության եւ տարածաշրջանային ազդեցության կարեւոր բաղադրիչ դառնալ: Ժամանակն է, որ Հայաստանը լիարժեք օգտվի այս հնարավորություններից՝ վերականգնվող էներգիան դարձնելով իր զարգացման հիմքը: