Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ավետիքը պինդ է, նա գիտի՝ ինչի համար է պայքարում. Ցոլակ Ակոպյան Դանիել Իոաննիսյանը ՔՊ-ի վստահված անձն է ու գործում է իշխանության հետ համատեղ. Անահիտ Ադամյան Փաշինյանը չկարողացավ ստանալ քվեների 50%-ը՝ բոլոր խախտումներով հանդերձ․ Ավետիք Չալաբյան Թշնամիներ արտադրող գործարանը. «Ռուսական միջամտության» կեղծ թեզերը՝ որպես քաղաքական հալածանքների գործիք Ընդդիմադիր քաղաքական ուժերը պետք է գործեն համատեղ՝ հանուն Հաայստանի Հանրապետության․ Արմեն Մանվելյան Ադրբեջանը բացահայտ ներկայացնում է իր նպատակը. վերադարձի փառատոնը և մեր լռությունը․ Էդմոն Մարուքյան Արի՜ Ազատության հրապարակ․ Համահայկական Ճակատ Թշնամու դավադիր կրակոցը խլեց Լեոնիդ Ազգալդյանի կյանքը, բայց ոչ նրա գաղափարը․ Համահայկական ճակատ Meta ընկերությունը պայմանագիր է կնքել տիեզերքից «գիշերային» արևային էներգիա ստանալու համար արհեստական ​​բանականության տվյալների կենտրոնների համար Սեփական ժողովրդի վրա «կայֆավատ» լինելու նուրբ արվեստը «Եթե վաղը սահմանները կրկին բացվեն, մեր ապրանքն այդ շուկայում տեղ չի ունենալու». «Փաստ» Իրավական «բեսպրեդել». ինչպե՞ս են փորձում «մարսել» ընտրական խախտումները. «Փաստ»
Ճնշե՞լ է, թե՞ չի ճնշել․ «Հրապարակ»«Հրապարակ»․ ՔՊ-ն գոհ է Առուշ Առուշանյանից, նա ընտրությունների է պատրաստվում«Ժողովուրդ». 6 անշարժ գույք, 54 մլն դրամ եկամուտ. ինչ է հայտարարագրել Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը«Հրապարակ»․ Նամակ ռուսաց նախարարին. Պապոյանը խնդրել է«Առաջանալու է գործազրկություն և աղքատություն. առաջիկայում ևս ականատես ենք լինելու հարկերի բարձրացման». «Փաստ» Անվտանգային անդունդ և պետականության փրկության հրամայականը. Արշակ Կարապետյանի ահազանգը. «Փաստ» Սոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին. «Փաստ» Բաքվի նոր ականը խաղաղության պայմանագրի տակ. ինչո՞ւ է լռում Երևանը. «Փաստ» Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. ընտրությունները՝ նաև յուրատեսակ հանրաքվե. «Փաստ» «Ժողովուրդ». Վեհափառը երբեք կառուցողական հանդիպման դեմ չի եղել․ Մայր Աթոռից արձագանքել են Գագիկ ՄելքոնյանինԻնչու՞ է Ավետիք Չալաբյանը կրկին հայտնվել իշխանությունների թիրախում. «Փաստ» Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ» «Հրապարակ»․ Փաշինյանը պատրաստվում է հաջորդ ընտրություններինՈւրբաթ օրը՝ 13:00-ին հանդիպում տեղի կունենա մեր ուժին ձայն տված մեր հայրենակիցների հետ. Նարեկ Կարապետյան «Ժողովուրդ». Դատական համակարգում նոր ձերբակալություններ են սպասվումՌԴ-ն հույս ունի, որ Հայաստանը կհասկանա ԵԱՏՄ-ին անդամակցության օգուտները. ՊեսկովՀՀ-ն, եթե հրաժարվի միջպետական գանգատներից, անհատները կարող են շարունակել ներկայացնել դրանք. Արա ՂազարյանԿարեն Ֆարխոյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել«Արևմտյան ադրբեջանցիների»՝ իրենց «հայրենի հողեր» վերադարձի հարցը, պետք է դառնա Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի շրջանակներում քննարկումների մաս. Ազիզ ԱլեքբերլիԸնտրություններից հետո՝ արտադրողը մենակ իր խնդիրների դեմ․ Գոհար Ղումաշյան
Հասարակություն

Բզկտված ԱՐՑԱԽ. ՀԱԴՐՈՒԹ. Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
 
Բզկտված ԱՐՑԱԽ. վերադառնալու´ ենք:
 
ՀԱԴՐՈՒԹ, քաղաք Արցախի Հանրապետությնում, որը Նիկոլի և նրան կցված խունտայի շնորհիվ, ներկայումս ժամանակավորապես գտնվում է Ադրբեջանի «զինված ուժերի» վերահսկողության ներքո։
Քաղաքը տեղաբաշխված է հանրապետության հարավ-արևելյան հատվածում։ Այն Ստեփանակերտից գտնվում է 72 կմ հեռավորության վրա։
 
Նախկինում անվանվել է նաև Հոնաշեն, Հադրուտ, հետագայում վերանվանվել է Հադրութ։ «Հադրութ» բառացի, թարգմանաբար նշանակում է «երկու գետերի միջև»։ Դարեր շարունակ Հադրութը հայտնի է եղել Դիզակ անունով, այսպես էր կոչվում Դիզակի մելիքությունը, որի տարածքում շրջանը գտնվում էր 1590-1751 թվականներին: Դիզակ գավառը գտնվում էր Իշխանագետից մինչև Արաքս գետը ընկած տարածքում։ Բնակավայրի տարածքում ու շրջակայքում հայտնաբերվել են տասնյակ հուշարձանները, որոնք թվագրվում են հեթանոսական, վաղ քրիստոնեական և միջնադարյան ժամանակաշրջաններիով։ Այս տեղեկությունները վկայում են, որ բնակչությունը այնտեղ բնակվում էր դեռևս Ք․ա․ 2–1–ին հազարամյակներից սկսված։
 
Մինչև 387 թվականը Հադրութը կազմում էր Մեծ Հայքի Արցախի նահանգի մաս, 387-640 թթ. ՝ Կովկասյան Ալբանիայի (Աղվանքի) իշխանության տակ գտնվող վասալ հայկական իշխանության մաս, 640-ից 880 թթ.՝ Հայաստանի էմիրության կազմում, 880-1047՝ Անիի հայկական թագավորության մաս, 1047-1201թթ. -հայկական Խաչենի իշխանության մաս, 1201-1380թթ.- Զաքարյանների հայկական իշխանությունում, 1380-1590 թթ. այն կրկին մաս էր կազմում հայկական Խաչենի իշխանության: Կարևոր է նշել, որ Հադրութի շրջանը երբեք չի բնակեցվել թուրքերով, և նույնիսկ խորհրդային տարիներին նրանք այնտեղ աննշան տոկոս էին կազմում:
 
1926-ի մարդահամարի տվյալներով ՝ Հադրութի շրջանում բնակվում էր 25 247 մարդ, որոնցից 24,685-ը (97,7%) հայեր են: Այժմ այդ մարդիկ ունեն ավելի քան 100 հազար հետնորդներ, ովքեր ներկայումս փախստական են:
Վերջին 100 տարում Հադրութը եղել է հայ-ադրբեջանական հակամարտության օջախներից։ 1918 թվականին Հադրութի բնակչությունը կատաղի դիմադրություն է ցույց տվել Զանգեզուրի վրա հարձակման գնացող թուրքական զորքերին։ 1992 թվականի օգոստոսի 15-ը նշվում է որպես Հադրութի՝ Առաջին պաշտպանական շրջանի ստեղծման օր։
Հադրութը Շուշիից հետո տարածաշրջանում երկրորդ արհեստագործական և արդյունաբերական կենտրոնն էր։ 19–րդ դարի կեսերից քաղաքում աշխուժացել են արհեստները, իսկ 20–րդ դարի սկզբին արհեստների թիվը հասավ 25–ի։ Այդ ժամանակաշրջանում Հադրութում գործել է մետաքսագործական երկու ֆաբրիկա, օղեթորման և գինու պատրաստման 46 արտադրամաս, ոսկերչական և գորգագործական 6 արհեստանոց, կղմինդրի 2 գործարան, ունեցել է շուկա, վաճառանոց, հեռագրատուն, արքունի զորանոց։
 
1882 թվականին Մոսկվայի տոնավաճառում Հադրութի մետաքսը արժանացել է բրոնզե մեդալի, իսկ 1883 թվականին ԱՄՆ–ում արժանացել է ոսկե մեդալի։
 
Հին Հադրութն օղակված է եղել պաշտպանական մի շարք բերդ-ամրոցներով։ Հյուսիս-արևելքում պահպանվել են «Բերդի մուտք» անունով հին բերդապարսպի հետքերը, հարավում՝ «Ծծախաչ» անունով բերդի, հյուսիսում՝ «Վնեսաբերդի», հարավ-արևելքում՝ «Ցորաբերդի» պարիսպների և աշտարակների առանձին մասեր։
Պահպանվել և նորոգվել է հայ առաքելական Սուրբ Հարություն եկեղեցին, որը հիմնադրվել է 1621 թվականին։ Քաղաքի հին հատվածի որոշ մասեր նույնպես պահպանվել են՝ ի դեմս 1-3 հարկանի պատշգամբներով տների։ Քաղաքի տարածքը հարուստ է 13 սառնորակ աղբյուրներով՝ «Հոռեն», «Օխտը կռան», «Սահականց», «Դերին», «Ցվրա ջուր», «Երե», «Գյուլիսուն», «Շոշ քյահրիզ», «Տանուց», «Արգյունաշա», «Չիմանին», «Ցվրեն», «Նահատակեն» անվանումներով, կար նաև 7 գործող ջրհոր։
 
Հադրութի բնակչության թիվը 1813 թվականից հետո, երբ Արևելյան Հայաստանը և Արցախը մտան Ռուսական կայսրության կազմ, մի քանի տասնամյակում քառապատկվել է։ Մինչև 2020 թվականը Հադրութի բնակչությունը եղել հիմնականում բնիկներ։ Մինչև քաղաքի հանձնումը, բնակչությունը կազմել է 3200-3250 մարդ։ Բնակչությունը հիմնականում զբաղվում էր խաղողի, հացահատիկի և անասնապահական մթերքների արտադրությամբ:
 
Հադրութում առկա էր միջնակարգ դպրոց, մանկապարտեզ, մանկական երաժշտական դպրոց, մշակույթի և երիտասարդության կենտրոն, շրջանային հիվանդանոց, քաղաքապետարան, իսկ Վանք և Տյաք գյուղերում՝ մշակույթի տներ։ Համայնքային ճանապարհները ասֆալտապատ են։ Կոմունիկացիաների տեսակետից այն զարգացած էր․ հասանելի էր հեռուստատեսությունը, ռադիոն, համացանցը։ Հադրութն ապահովված էր էլեկտրաէներգիայով, գազամատակարարմամբ և ջրամատակարարմամբ։ Գործում էին վեց տասնյակից ավել առևտրային օբյեկտներ և 3 բանկի մասնաճյուղեր։
 
Հադրութում էր տեղակայված ԱՀ ՊԲ 18-րդ ԼՀ դիվիզիայի հրամանատարությունը և ՊԲ N 38401 զորամասը: