«Բարսելոնան» համաձայնության է հասել Ռաֆինյայի հետ
«Բարսելոնան» համաձայնության է հասել անգլիական «Լիդս Յունայթեդի» բրազիլացի հարձակվող Ռաֆինյայի հետ աշխատավարձի եւ հինգ տարվա պայմանագրի վերաբերյալ, հաղորդում է Sport.es-ը։
Սպասվում է, որ անգլիական «Լիվերպուլն» ու Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» նրան կառաջարկեն ավելի բարձր աշխատավարձ, սակայն Ռաֆինյան ցանկանում է հանդես գալ կատալոնական ակումբում։
25-ամյա ֆուտբոլիստը դադարեցրել է բանակցությունները «Լիդս Յունայթեդի» հետ։
Ռաֆինյան անգլիական ակումբ է տեղափոխվել 2020թ. հոկտեմբերին ֆրանսիական «Ռենից» 18,6 միլիոն եվրոյի դիմաց։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2024թ. հունիս։
Transfermarkt-ը Ռաֆինյայի տրանսֆերային արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»