Նոր օրենք. Արցախի ԱԱԾ-ում մարտական ստորաբաժանումներ կստեղծվեն
Արցախի Ազգային ժողովն այսօր՝ մարտի 30-ի իր նիստում միաձայն կողմ քվեարկեց «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխությունների նախագծին:
Այն ներկայացրեց ԱԱԾ ներկայացուցիչ Նվեր Գասպարյանը՝ նշելով. «Օրենքի 3-րդ հոդվածը սահմանում է, որ Արցախի ազգային անվտանգության մարմինների համակարգը կազմված է լիազոր մարմնից, նրան ենթակա կենտրոնական, քաղաքային շրջանային կառուցվածքային ստորաբաժանումներից:
Օրենքի 4-րդ հոդվածը սահմանում է, որ լիազորված մարմնի համակարգում գործում են հետախուզական, հակահետախուզական եւ ռազմական հակահետախուզական մարմիններ: Ուստի Արցախի պետական սահմանի, շփման գծի պահպանության գործում ազգային անվտանգության ծառայողների կողմից մարտական հետապահություն իրականացնելու գործընթացը իրավական առումով ամրապնդելու եւ հետագա իրավահարաբերությունները կարգվորելու նպատակով անհրաժեշտ է ազգային անվտանգության մարմինների մասին օրենքում կատարել հետեւյալ փոփոխությունը:
Օրենքի փոփոխություններով առաջարկվում է օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասում «ազգային անվտանգության մարմիններ» բառից հետո ավելացնել «և մարտական ստորաբաժանումներ» բառեչը, իսկ 14-րդ հոդվածում «զորքերի» բառից հետո ավելացնել «և լիազորված մարմնի համակարգում գործող մարտական ստորաբաժանումները» բառերը»:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Փաշինյանը 4 ժամ անցկացրեց խորհրդարանում` պաշտպանելով Ադրբեջանի շահերը, նրանց դեմ խոսելու, Հայաստանի...
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»