Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ»
Յունիբանկը դարձել է AGBU Global Run-ի գլխավոր հովանավորը՝ ի աջակցություն Camp Nairi-իՆորվեգիայի արքայադուստր Աստրիդ Մոդ Ինգեբորգը մահացել է 94 տարեկան հասակումՀերքում «Բադալյան եղբայներ» ընկերությունների խմբիցՈչ մի հայ չի՛ ցանկանում ռազմավարական ճանապարհ և հայրենիքի մի կտոր հանձնել թշնամուն. Տիգրանաշենը պետք է զարգացնել, հանձնելը հեշտ է․ տեսանյութՄիջոցներ են հատկացվել սպորտի ոլորտում միասնական տվյալների բազայի ստեղծման համար Ադրբեջանը և Հայաստանը թևակոխել են խաղաղության նոր դարաշրջան. Հիքմեթ Հաջիև Նախագահը առողջ է և անպայման տեսնելու է ոմանց քաղաքական մահшմերձության պատկերը. Միկոյանը՝ Փաշինյանին Գոլեր խփող ֆուտբոլիստը երբեք խնդիր չի լինի թիմի համար․ Մբապեն պատասխանել է քննադատներին Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումըԿառավարությունը որոշում է ընդունել խաղողի մթերման գործընթացում խնդիրները մեղմելու մասին Հայաստանի վարչապետը մեկնաբանել է ռուսական գազի գնի հնարավոր բարձրացումը հանրապետության համար Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Անցյալի ապագան-Future of the past» էթնիկ նորաձևության միջազգային նախագիծը Team-ը՝ Tour of Armenia միջազգային հեծանվավազքի տեխնոլոգիական գործընկեր Կարճ ելույթս Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի փաստահավաք զեկույցի քննարկմանը․ Մենուա ՍողոմոնյանԶՊՄԿ․ աշխատանք, սոցիալական պատասխանատվություն և կայուն զարգացում Իշխանություններին հետաքրքրում է միայն գնաճը․ որքան շատ լինի, այնքան նրանց օգուտն է․ Հրայր ԿամենդատյանԱդրբեջանի նախագահը պաշտոնական հանդիպումների ժամանակ բացահայտ արհամարհում է մեր երկրի արժեքները․ Արմեն ՄանվելյանՅունիբանկի վերանվանված «Թումանյան» մասնաճյուղը բացվել է նոր հասցեում Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով
Հասարակություն

ՄԻՊ-ը Շիրակի մարզպետի հետ քննարկել է գերության մեջ գտնվող 30 շիրակցիների վերադարձի հարցը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը մարտի 30-ին աշխատանքային այցով մեկնել է Գյումրի:

Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, այցը մեկնարկել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի և Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի հանդիպմամբ, որի շրջանակներում քննարկումներ են տեղի ունեցել մի շարք հրատապ խնդիրների շուրջ։

Ըստ աղբյուրի՝ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը շնորհավորել է Քրիստիննե Գրիգորյանին այս պատասխանատու առաքելությունը ստանձնելու առթիվ և վստահություն հայտնել, որ նա իր ուրույն ավանդը կունենա հաստատության գործունեությունն ավելի արդյունավետ դարձնելու գործում։

 
«Պաշտպան Գրիգորյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի և հյուրընկալելու համար և հույս հատնել, որ մարզպետարանի և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի միջև համագործակցությունն արդյունավետ կլինի։

Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք օրակարգային հարցեր, առանձնացվել են Շիրակի մարզում առկա մարդու իրավունքներին առնչվող խնդրահարույց թեմաները, ուղենշվել հնարավոր անելիքները: Քննարկման առանցքում է եղել Շիրակի մարզից ադրբեջանական գերության մեջ գտնվող թվով 30 գերեվարված անձանց հայրենադարձման հրատապությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Եվս մեկ անգամ կուզենամ այս հարցին Ձեր ուշադրությունը հրավիրել, ակնկալում եմ Ձեր գործուն աջակցությունը մեր տղաների հայրենադարձման համար ձեռնարկված քայլերում, քանզի Ադրբեջանը շարունակում է իր ձեռագիրը պահել և անհիմն մեղադրանքներով առաջնորդվելով՝ պատանդի կարգավիճակով պահում է նրանց։ Մինչդեռ հիշում եք, որ նախորդ տարի սեպտեմբերին ԵԽԽՎ կողմից ընդունված բանաձևը՝ հումանիտար հետևանքների մասով, ևս մեկ անգամ ընդգծեց, որ այնտեղ պահվող անձինք ունեն ռազմագերու կարգավիճակ»,- ասել է մարզպետը:

Այս համատեքստում Պատպանը նշել է. «Տիկին Բաղդասարյան, հիրավի ճիշտ եք, որ ադրբեջանական կողմը արհեստականորեն գեներացվող և դատավճիռների հանգեցնող քրեական պրոցեսներ է սկսում՝ ոտնահարելով մարդասիրական բոլոր կոնվենցիաները և միջազգային պարտավորությունները։ Ես բոլոր ուղերձներն ուղարկում եմ իմ կոլեգաներին աշխարհի տարբեր երկրներում, սակայն բավարարված չեմ  արձագանքների ինտենսիվությունից կամ դրանց հասցեականությունից։ Ամեն պարագայում Ձեզ հավաստիացնում եմ՝ իմ գործունեության առանցքում խնդրի լուծումն առաջնային տեղ ունի»:

ՀՀ ՄԻՊ աշխատակազմի տեղեկացմամբ՝ այնուհետև Պաշտպան Գրիգորյանը հանդիպել է Ադրբեջանի կողմից գերեվարված Շիրակի մարզի մեր հայրենակիցների ծնողների և հարազատների հետ: Պաշտպանը ներկայացրել է, թե ինչ աշխատանքներ է իրականացնում հաստատությունը՝ միտված ռազմագերիների ու պահվող քաղաքացիական անձանց հայրենադարձմանը: Հանդիպման ընթացքում Պաշտպանը պատասխանել է գերեվարված անձանց հարազատներին հուզող հարցերին: Պայմանավորվածությունն է ձեռք բերվել կրկին հանդիպելու վերաբերյալ։

 

Այցի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանը և Շիրակի մարզպետը նաև շրջայց են կատարել «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն», որտեղ մանրամասն ծանոթացել է կենտրոնի պայմաններին, կատարված աշխատանքներին և առկա խնդիրներին:

Նշվում է, որ այցի վերջում Պաշտպանն այցելել է Մարդու իրավունքների պաշտպանի Շիրակի մարզային ստորաբաժանման գրասենյակ, որտեղ ծանոթացել է գրասենյակի ընթացիք աշխատանքներին, մարզային ստորաբաժանման կողմից ուսումնասիրության փուլում գտնվող դիմումների ընթացքին։