Արցախում ծայրահեղ ծանր վիճակ է
Արցախում ծայրահեղ ծանր վիճակ է։ Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
«Արցախում վիճակը ոչ թե վատ է, կամ ուղղակի լարված, այլ գերլարված է, և դա պատկերացնել ուղղակի անհնար է»,- ասաց Հակոբյանը։
Նրա խոսքով՝ այսօր Արցախում ավելի վատ իրավիճակ է ստեղծվել, քան պատերազմի օրերին էին։ «Արդեն երկրորդ անգամ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ հստակ մեսիջներ է ուղղում Ադրբեջանին, այս անգան նա իր ելույթում նշեց, թե ինչ վատ բաներ են սպասվում և վերջում ասաց, որ ամսի 6-ին գնում է Ալիևի հետ հանդիպման, օրակարգում լինելու է խաղաղության պայմանագիրն առանց նախապայմանների, մենք մինչ այսօր այդպես էլ չիմացանք՝ ինչ է նշանակում խաղաղության պայմանագիր առանց նախապայմանի։
Այս քայլերով իրենք հանգեցրին խուճապային իրավիճակի արցախցիների շրջանում»,-ասաց նա։
Հարցին՝ տեղեկությունը, որ Նիկոլ Փաշինյանի կառավարության նիստում հնչեցրած արտահայտությունը, այն մասին, որ Ադրբեջանը փորձում է Լեռնային Ղարաբաղի և ՀՀ-ի դեմ լայնամասշտաբ հարձակման լեգիտիմություն ձևավորել, Արցախում քաղաքացիներին խուճապի է մատնել, և շատերը հեռանում են Արցախից, Հակոբյանն ընդգծեց․
«Այնպես չէ, որ համատարած խուճապ է, բայց, այո, կան մարդիկ, որոնք չեն դիմանում այս լարվածությանը և մտածում են, որ իրենց ընտանիքը տեղափոխեն ավելի ապահով վայրեր, ինքս էլ չգիտեմ, որն է ավելի անվտանգ վայր, քանի որ Հայաստանն էլ չեմ համարում անվտանգ վայր։ Բայց այս անորոշ ու լարված իրավիճակում չեն էլ կարող իրենց երեխաներին թողնել վտանգի մեջ»։
Ավելին՝ այստեղ




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Փաշինյանը 4 ժամ անցկացրեց խորհրդարանում` պաշտպանելով Ադրբեջանի շահերը, նրանց դեմ խոսելու, Հայաստանի...
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»