Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ձերբակալություններ` Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար Ղումաշյան Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ»
Էկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենաԿառավարությունը խաղաղության անվան տակ գնում է միակողմանի զիջումների. Իրինա ՅոլյանԴուք Ադրբեջանին զիջում եք Հայաստանի տարածքով անխոչընդոտ ճանապարհ. Տիգրան ԱբրահամյանԻնչու՞ մինչև TRIPP նախագծի վավերացման գործընթացը իշխանությունը ամբողջությամբ ՉԻ ասում. Մարիաննա ՂահրամանյանԳազն ու էլեկտրաէներգիան միջանկյալ ծախս են հացամթերքի, ջերմոցային տնտեսությունների, տրանսպորտի, արտադրության և ծառայությունների համար. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ինչու Տիգրանաշենը ենթակա չէ ոչ հանձման, և ոչ էլ փոխանակման որևէ այլ հայկական տարածքի հետ. Ավետիք ՉալաբյանԳավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցԶարգացող և հզոր Գավառ ունենալը բոլորիս միավորող ցանկությունն է. «Հայկական քվե» կուսակցությունը շարունակում է հանդիպումները համայնքի բնակիչների հետ և ներկայացնում զարգացման իր ծրագրերըՀոկտեմբերի 25-ին որոշվում է Գավառի վաղվա օրը. տեսանյութՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է Newmag-ի BOOK DONATION նախաձեռնությանը Հրազդանում «Հայկական քվե» կուսակցությունը՝ Հրայր Իսրայելյանի հետ միասին, այս անգամ հանդիպեց Լանջաղբյուրի բնակիչներինՈ՛չ հայ գերիների վերադարձ, ո՛չ խաղաղության երաշխիքներ. փոխարենը՝ միակողմանի հերթական զիջումներ Ալիևին. Լենա ՄաթևոսյանՈ՛չ հայ գերիների վերադարձ, ո՛չ խաղաղության երաշխիքներ. փոխարենը՝ միակողմանի հերթական զիջումներ Ալիևին. Լենա ՄաթևոսյանԱկբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը Խաղաղության համաձայնագիրը կարևորագույն փաստաթուղթ է, և ավելի տրամաբանական կլիներ ունենանալ դրա սահմանադրականության վերաբերյալ եզրակացությունը, որովհետև դրանից է բխում ԹՐԻՓՓԸ. Արեգա ՀովսեփյանՆույնիսկ կառավարությունն է խոստովանում, որ «ԹՐԻՓՓ համաձայնագրում» Խաղաղության համաձայնագիր կնքելու որևէ երաշխիք չկա. տեսանյութՁերբակալություններ` Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար Ղումաշյան18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին «Mining Armenia Forum 2026»-ը երկխոսության կարևոր հարթակ է Հայաստանի հանքարդյունաբերության զարգացման համար. Ռոման Խուդոլի
Քաղաքականություն

Ողջույններ էրդողանից. Ադրբեջանը բացում է երկրորդ ճակատը

Tsargrad.tv-ն գրում է, որ փետրվարի 22-ին Մոսկվայում նախագահներ Իլհամ Ալիևը և Վլադիմիր Պուտինը ստորագրել են Ադրբեջանի և Ռուսաստանի միջև համագործակցության մասին հռչակագիրը։ Բաքուն, ըստ երևույթին, փորձում է դա օգտագործել որպես ինդուլգենցիա։ Ինչպես ասում են, ապահովագրվեցինք և առաջ գնանք: Խախտելով 2020 թվականի եռակողմ պայմանագիրը` Ադրբեջանը փորձում է Լեռնային Ղարաբաղում իրավիճակը շրջել իր օգտին: Նա իր առաջխաղացումը Ղարաբաղի խորք անվանում է ուժերի «վերաբաշխում», հայկական բանակի գործողությունները «դիվերսիա», ՌԴ ՊՆ դիրքորոշումը «հակասող եռակողմ համաձայնագրին»: Սա նշանակում է մեկ բան. Բաքուն մասնակցում է այն գաղտնի խաղերին, որոնց նախաձեռնողները չափազանց ակնհայտ են։

Ռազմական փորձագետները միաձայն են այն հարցում, որ Բաքուն կատարում է Անկարայի հրահանգները։ Դա ակնհայտ է Թուրքիայի կողմից ռազմական տեխնիկայի շարունակական մատակարարման համատեքստում։ Այսինքն տարբեր մակարդակներում, պայմանագրեր կնքելով և դրանցում իբր վիճելի տեղեր գտնելով, Բաքուն փորձում է սակարկել Ռուսաստանի հետ։ Թուրքիան, իր օբյեկտիվ տնտեսական նկատառումներից ելնելով, հրաժարվել է մասնակցել հակառուսական նոր պատժամիջոցներին, բայց մինչ օրս ավանդաբար բռունցք է պահում իր գրպանում։ Եվ մի՛ մոռացեք, որ Անկարան ՆԱՏՕ-ի անդամ է։

 

«Թուրքիան փորձում է միջնորդ դառնալ Ռուսաստանի հետ առևտրում, այդ թվում գազի առևտրում։ Բայց միևնույն ժամանակ նա չի մոռանում սեփական շահերի, մասնավորապես պաշտպանական արդյունաբերության շահերի մասին։ Եվ մատակարարում է Բայրաքթարներ։ Դե ի՞նչ անել։ Ինչպես ասվում է «Հաջողության ջենտլմենները» ֆիլմում «Սա արևելյան շուկա է, ոչ թե ԳՈՒՄ»։ Մենք գործ ունենք մարդկանց հետ, ովքեր ունեն միաժամանակ կռվելու և առևտուր անելու մտածելակերպ»,– Tsargrad.tv-ին նման մեկնաբանություն է տվել Ռուսաստանի արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհրդի նախագահության անդամ Ալեքսանդր Լոսևը:

Փորձագետը այն կարծիքին է, որ հենց Անկարան է հետախուզություն իրականացնում ուժի միջոցով, բայց ոչ թե իր, այլ ադրբեջանցի զինվորականների ձեռքով։ Դա Ռուսաստանին ծաղրելու փորձ է և պարզելու է, թե արդյո՞ք հիմա բավական վառոդ կա Անդրկովկասում ստեղծված խառնաշփոթը հարթելու համար։ Փորձագետները միակարծիք են մի բանում. Լեռնային Ղարաբաղում մենք ականատես ենք երկրորդ ճակատը բացելու փորձի, որը զգալիորեն կթուլացնի Ռուսաստանի ուժերը այն ժամանակ, երբ այն կենտրոնացած է նեոնացիստներից Ուկրաինայի ազատագրման վրա։

 

Հայտնի ռազմական լրագրող Վիկտոր Բարանեցը վստահ է, որ Ադրբեջանը միտումնավոր է խնդիրներ ստեղծում Ռուսաստանի համար, իսկ թե ինչո՞վ կավարտվի այդ թնջուկը, դեռ հայտնի չէ։ «Բաքուն պետք է մտածի, թե ինչպես ուշադիր լինել Մոսկվայի հետ պայմանավորվածությունների նկատմամբ։ Հիմա Ադրբեջանը Ռուսաստանին սադրում է: Չնայած այն հանգամանքին, որ Ալիևը Պուտինի հետ հանդիպման ժամանակ  երդվել է  բարեկամական հարաբերություններ պահպանել, հիմա Ադրբեջանը սկսել է խռովություն, որպեսզի Ռուսաստանի կողմից լրացուցիչ զորք տեղափոխվի տարածաշրջան, քանի որ հայերը օգնություն են խնդրում։ Մենք շատ լուրջ գործեր ունենք ուկրաինական ճակատում, հիմա էլ պարզվում է, որ մեզ փորձում են բաժանել երկու ճակատի։ Ադրբեջանի կողմից դա տգեղ քայլ է, իրական գործընկերները դա չեն անում», - ասել է փորձագետը։

Շարունակությունը՝ այստեղ