Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ձերբակալություններ` Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար Ղումաշյան Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ»
Էկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենաԿառավարությունը խաղաղության անվան տակ գնում է միակողմանի զիջումների. Իրինա ՅոլյանԴուք Ադրբեջանին զիջում եք Հայաստանի տարածքով անխոչընդոտ ճանապարհ. Տիգրան ԱբրահամյանԻնչու՞ մինչև TRIPP նախագծի վավերացման գործընթացը իշխանությունը ամբողջությամբ ՉԻ ասում. Մարիաննա ՂահրամանյանԳազն ու էլեկտրաէներգիան միջանկյալ ծախս են հացամթերքի, ջերմոցային տնտեսությունների, տրանսպորտի, արտադրության և ծառայությունների համար. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ինչու Տիգրանաշենը ենթակա չէ ոչ հանձման, և ոչ էլ փոխանակման որևէ այլ հայկական տարածքի հետ. Ավետիք ՉալաբյանԳավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցԶարգացող և հզոր Գավառ ունենալը բոլորիս միավորող ցանկությունն է. «Հայկական քվե» կուսակցությունը շարունակում է հանդիպումները համայնքի բնակիչների հետ և ներկայացնում զարգացման իր ծրագրերըՀոկտեմբերի 25-ին որոշվում է Գավառի վաղվա օրը. տեսանյութՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է Newmag-ի BOOK DONATION նախաձեռնությանը Հրազդանում «Հայկական քվե» կուսակցությունը՝ Հրայր Իսրայելյանի հետ միասին, այս անգամ հանդիպեց Լանջաղբյուրի բնակիչներինՈ՛չ հայ գերիների վերադարձ, ո՛չ խաղաղության երաշխիքներ. փոխարենը՝ միակողմանի հերթական զիջումներ Ալիևին. Լենա ՄաթևոսյանՈ՛չ հայ գերիների վերադարձ, ո՛չ խաղաղության երաշխիքներ. փոխարենը՝ միակողմանի հերթական զիջումներ Ալիևին. Լենա ՄաթևոսյանԱկբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը Խաղաղության համաձայնագիրը կարևորագույն փաստաթուղթ է, և ավելի տրամաբանական կլիներ ունենանալ դրա սահմանադրականության վերաբերյալ եզրակացությունը, որովհետև դրանից է բխում ԹՐԻՓՓԸ. Արեգա ՀովսեփյանՆույնիսկ կառավարությունն է խոստովանում, որ «ԹՐԻՓՓ համաձայնագրում» Խաղաղության համաձայնագիր կնքելու որևէ երաշխիք չկա. տեսանյութՁերբակալություններ` Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար Ղումաշյան18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին «Mining Armenia Forum 2026»-ը երկխոսության կարևոր հարթակ է Հայաստանի հանքարդյունաբերության զարգացման համար. Ռոման Խուդոլի
Քաղաքականություն

Բաքուն ոչնչացնում է հայկական գերեզմանները՝ մնացորդները ներկայացնելով որպես «ադրբեջանական». Բաբայան

Պաշտոնական Բաքուն կրկին դիմել է իր սիրած ռազմավարությանը՝ մեկ գործողությամբ մի քանի նպատակի հասնելուն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել է Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով Ադրբեջանում տարածվող վարկածը Քարագլխի բարձունքում «ադրբեջանցի զինվորների» գերեզմանոցի հայտնաբերման մասին:

«Վերջին օրերին տարբեր ԶԼՄ-ներում ակտիվորեն ինչ-որ կեղծ լուսանկարներ են շրջանառվում, որոնցում իբրեւ թե պատկերված են կա՛մ Արցախյան առաջին պատերազմում զոհված ադրբեջանցի զինվորների, կա՛մ այսպես կոչված՝ «Խոջալուի ցեղասպանության զոհերի» գերեզմանոցները: Իբրեւ թե այդ մնացորդները պատկանում են մարդկանց, որոնք զոհվել են «հայ ավազակների» ձեռքով առաջին պատերազմի ժամանակ: Դա ապատեղեկատվություն և սուտ է: Փառուղ գյուղի մերձակայքում եւ Քարագլխի լանջերին հնագույն ժամանակներից ի վեր բնակավայրեր են եղել: Այնտեղ կան հայկական միջնադարյան եկեղեցիներ, 10-14 դդ. գերեզմանոցներ: Ադրբեջանցի զինվորները ոչնչացնում են հայկական տապանաքարերը, իսկ մնացորդները ներկայացնում են որպես «ադրբեջանցիների» մնացորդներ»,- ընդգծել է Բաբայանը:

«Այսպիսով, պղծելով եւ ոչնչացնելով հայկական պատմամշակութային ժառանգությունը՝ Ադրբեջանը երկու նպատակ է հետապնդում. վերացնում է հայերի հնագույն ներկայության ապացույցը եւ երկրորդ, փորձում է դա ներկայացնել որպես «ադրբեջանցիների մնացորդներ»: 10-րդ դարում այդ հողում նույնիսկ թուրքեր չեն եղել, նրանք շատ ավելի ուշ են հայտնվել: Միեւնույն ժամանակ փորձեր են արվում շեղելու միջազգային հանրության ուշադրությունը՝ ոչ մի փաստացի տվյալ չտրամադրելով: Իրականում նույնիսկ ուսանող հնագետը կտարբերի հնագույն գերեզմանները ժամանակակիցներից: Ադրբեջանի նման քաղաքականությունը ոչ այլ ինչ է, քան հայոց պատմական ժառանգության մշակութային ցեղասպանության շարունակություն: Միջազգային հանրությունը պետք է կատարվողին արձագանքի հավուր պատշաճի»,- ընդգծել է Բաբայանը՝ արձանագրելով, որ Ադրբեջանը վարվում է այնպես, ինչպես  ժամանակին վարվել է Նախիջեւանում՝ վերացնելով հայկական խաչքարերը: