Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում․ դա անընդունելի եղել է, անընդունելի կմնա ընդմիշտ․ Դավիթ Բաբայան
Փաշինյան-Ալիև բրյուսելյան հանդիպումն ամբողջությամբ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների մասին էր, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը։
Նա վերահաստատել է, որ Ստեփանակերտի կարմիր գծերը շարունակում են մնալ նույնը՝ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում։
«Պաշտոնական Ստեփանակերտը տարիներ շարունակ միշտ էլ ասել է, որ երկխոսությունը ավելի գերադասելի է պատերազմին։ Բնական է, որ մենք ունենք մեր տեսակետը, դա այն է, որ մենք երբեք չենք լինելու Ադրբեջանի կազմում։
Դա մեզ համար անընդունելի է, անընդունելի եղել է, անընդունելի կմնա ընդմիշտ։ Իսկ այս հանդիպումը, ինչպես մենք տեսանք, հիմնականում և միգուցե լիովին վերաբերում էր Հայաստանի Հանրապետություն-Ադրբեջանի Հանրապետություն հարաբերություններին»,– ասել է նա։
Հիշեցնենք, որ երեկ Բրյուսելում տեղի է ունեցել Փաշինյան–Ալիև հանդիպում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։
Հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել մինչև ապրիլի վերջ ստեղծել դելիմիտացիայի հարցերով հանձնաժողով, ինչպես նաև երկու երկրների ԱԳ նախարարներին հանձնարարվել է սկսել խաղաղության փաստաթղթի նախապատրաստական աշխատանքները։




















Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ»
Բոլոր ոլորտներում իշխանության վարած սխալ քաղաքականությունը մի օր պայթելու է․ Արեգ Սավգուլյան
Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արման Գրիգորյան
Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»
«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ...
Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ»
Ֆրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունը
Հեղափոխությունը շարունակելը կամ նորից իրականացնելը չարիք է մեր երկրի համար. Հրայր Կամենդատյան
Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ»
Պղնձի համաշխարհային գների աճը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և տնտեսության վրա թողնում է ո...