Վճռական ճակատամարտ Ուկրաինայում․ Ինչ է որոշել ԱՄՆ-ն
Ռուս եւ ուկրաինացի ռազմա-քաղաքական պատասխանատուները նշում են, որ առաջիկայում տեղի է ունենալու վճռական ճակատամարտը, որն էլ որոշելու է իրադարձությունների հետագա ընթացքը։ Խոսքը Դոնբասի մասին է։ Կիեւի շրջանից նահանջից հետո Ռուսաստանն իր ուժերը կենտրոնացնում է Ուկրաինայի արեւելքի եւ հարավի ուղղությամբ։
Կիեւի շրջանից նահանջը Մոսկվան բացատրեց բարի կամքի դրսեւորմամբ, թեեւ ավելի իրական են այն պնդումները, որ ռուսական զորքը նահանջել է խոշոր կորուստների, լիգիստիկ խնդիրների, ռազմական պլանավորման թերությունների պատճառով։ Ուկրաինայի ՊՆ տվյալներով, ռուսական բանակը անձնակազմի մոտ 20 հազար կորուստ ունի, ռուսները տվյալներ չեն հայտնում, սակայն Կրեմլի խոսնակը բրիտանական լրատվամիջոցին խոստովանեց ռուսական բանակի նշանակալի ու ողբերգական կորուստների մասին։
Մարտերն այս ուղղություններով ինտենսիվացել են։ Պուտինի շտապողականությունը բացատրվում է նաեւ ներքին հանգամանքներով՝ ռուսական հասարակության ներքին լարումը կարող է դրսեւորվել արդեն ներսում, երբ պատժամիջոցների եի պատերազմի հետեւանքները կսկսեն ազդել բնակչության լայն խավերի վրա։ Միեւնույն ժամանակ, Կրեմլին ենթակա քարոզչությամբ դժգոհություն է արտահայտվում «միջանկյալ» ելքի կապակցությամբ, պահանջելով նախնական նպատակների՝ Ուկրաինայի լիակատար վերահսկողության, «դենացիֆիկացիայի» եւ ապառազմականացման իրագործում։ Սա նշանակում է, որ «վճռական ճակատամարտում» անհաջողությունը «ունենալու է ռազմավարական հետեւանքներ, առաջ քաշելով հարեւանների առնվազն ինքնությունը ոչնչացնելու՝ ռուսների էթնիկ առավելության ծայրահեղ ազգայնական նարատիվը իբրեւ գոյատեւելու վերջին միջոց [Եզերք]: Քաղաքացիական օբյեկտների դեմ ռուսական բանակի գործողությունները եւ ուկրաինական ազատագրված բնակավայրերում բացահայտված ռազմական հանցագործությունները դրա վկայությունն են։
Ավելին՝ այստեղ




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Փաշինյանը 4 ժամ անցկացրեց խորհրդարանում` պաշտպանելով Ադրբեջանի շահերը, նրանց դեմ խոսելու, Հայաստանի...
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»