«Գանձ կորցրեցինք ու այսպես մնացինք դատարկ...». Նարեկն այսօր կդառնար 21 տարեկան. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է
Ապրիլի 9-ը 44-օրյա պատերազմում զոհված Նարեկ Սերոբյանի ծննդյան օրն է, ծնվել է 2001 թ.-ին: «Երբ վարագույրը կիջնի. Նարեկը» գրքում Նարեկի կարճ, բայց իմաստալից կյանքի պատմությունն է` իր տարբեր դրվագներով: Իսկ այս պատումը մի փոքրիկ անդրադարձ է՝ նվիրված նրա տարեդարձին:«Թեպետ օրն անձրևոտ էր, բայց գրկիս մեջ գարուն էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Նարեկի մայրը` տիկին Ռայան՝ հիշելով որդու ծննդյան օրը:
Տարիների ընթացքում տղան զարմացնում էր բոլորին իր հետաքրքրություններով, իր տարիքից ավելի հասուն մտածելակերպով: «Ընկերասեր էր, բարի, ազնիվ, ընկածին վեր կբարձրացներ, երբեք չէր ծաղրի, մաքուր հոգի ուներ: Բոլորն են սա փաստում, սրանք ուղղակի մոր խոսքեր չեն: Առաջին ուսուցչուհին` ընկեր Հովհաննիսյանն է պատմել. Նարեկը դասերից մեկի ժամանակ նեղսրտել է, որ ընկերը չի հասցնում հանձնարարությունը կատարել, կարո՞ղ է նրան օգնել, ուսուցչուհին թույլատրել է: Արդյունքում ընկերը Նարեկից ավելի բարձր գնահատական է ստացել, այս փաստից նա միայն ուրախացրել է, ուսուցչուհին է անգամ տարակուսել»,-նշում է զրուցակիցս:
Մի օր «Մասիսն իմ աչքերով» վերնագրով շարադրություն են գրում. «Մասիսն ու Սիսը կարծես իրենց մորից որբացած երկու զավակ լինեն, Մասիսի ձյունը գիտե՞ք ինչու չի հալչում, նրանք իրենց մորը շատ են կարոտում, երբ կգրկեն մայր Հայաստանին, կջերմանան, Մասիսի ձյունը կհալչի»,-այսպես է իր մտքերը ձևակերպել Նարեկը:
«Հայրենիքը բարձրագույն արժեք էր նրա համար: Պատահական չէ, որ իր անվան դասասենյակի բացման ժամանակ առաջին ուսուցչուհին ասաց` Նարեկը կարծես իր այբուբենը սկսել էր սովորել Հ տառից` հայ, Հայաստան, հայրենիք, հայրենասիրություն»,պատմում է տիկին Ռայան: Տղան բարձր առաջադիմություն ուներ, ցանկացած նախաձեռնություն կարողանում էր կյանքի կոչել: Դպրոցական բեմում Կոմիտասի, Մոնթեի, Վահան Տերյանի, Ջալալեդիի կերպարներն այնքան գեղեցիկ է կերտել, որ հրավիրվածները հարցրել են` տղային թատրոնի՞ց եք հրավիրել: Քաղաքապետարանի կողմից արժանացել է «Լավագույն կերպարի մարմնավորում» պատվոգրին` Երևանի բոլոր դպրոցների միջև անցկացված մրցույթում: Ավագ դպրոցում աշակերտական խորհրդի անդամ էր, ինֆորմացիոն բաժնի խմբագիրը: «Գրում էր բոլոր տոներին ընդառաջ, և իր ձայնը պիտի զնգար դպրոցի ողջ տարածքում: Ասմունքում էր, պատվոգրեր ունի: Քաղաքային մի մրցույթի ժամանակ դերասան Գուժ Մանուկյանն ասել էր` երիտասարդ, դուք մեծ բարձունքների կհասնեք, բայց, ցավոք…»,ասում է մայրիկը` հավելելով` որդին միջոցառումներին գույն հաղորդողն էր: Հարցնում եմ` մասնագիտական ուղին տարե ՞լ է դեպի արվեստին առնչվող ուղղություն:
Շարունակությունը՝ այստեղ




















Օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի վարկաբեկման փորձերը պետք է կանխվեն. ՀՀՄԱ
Կառավարությունը քայլ առ քայլ զիջում է Հայաստանի պետական ու ազգային շահերը․ Աբրահամյան
Նիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ Դանիելյան
Ընդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն Մանվելյան
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
«Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ»
Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ»
ԱՄՆ-ն և դաշնակիցները ցանկանում են Իրանի միջուկային հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ