Արտակարգ «բոլոլա»... արտակարգ իրավիճակների նախարարությունում. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է
Օրերս արտակարգ իրավիճակների նախարար նշանակվեց Արմեն Փամբուխչյանը: Նախարարության մեր աղբյուրները փոխանցում են, որ նա միանգամից մտել է նախարարի «դերի» մեջ և, ինչպես մեր զրուցակիցներից մեկն ասաց, «առաջին իսկ օրից մառոզ է անում, բոլորին պատեպատ է տալիս»: Նախօրեին պաշտոնական հաղորդագրություն տարածվեց, որ նորանշանակ նախարար Արմեն Փամբուխչյանի գլխավորությամբ տեղի է ունեցել առաջին խորհրդակցությունը:
«Փաստ» թերթի տեղեկություններով, Փամբուխչյանը, բացի աշխատանքային խորհրդակցությունից, նաև առանձին հանդիպումներ է ունենում ստորաբաժանումների ղեկավարների հետ և նրանց ներկայացնում իր պահանջներն ու աշխատանքների կազմակերպման փամբուխչյանական «ճանապարհային քարտեզը»: Մեր աղբյուրների փոխանցմամբ, այդ հանդիպումների ժամանակ նա առանձնահատուկ շեշտում է, որ «աննախադեպ անհանդուրժող» է լինելու հատկապես անօրինականության և կոռուպցիայի հանդեպ:
Ըստ երևույթին, նոր նախարարի կողմից այս «ոլորտի» շեշտադրումը պատահական չէ: Հիշեցնենք, որ նրա նախորդի՝ Անդրանիկ Փիլոյանի ու ԱԻՆ մի շարք աշխատակիցների նկատմամբ հարուցվել է քրեական գործ հենց կոռուպցիոն գործով:
Մեր ունեցած տեղեկություններով, այս օրերին ԱԻՆ-ում բավականին լարված մթնոլորտ է, շատերն անհանգստացած են. բանն այն է, որ նոր նախարարը «դրսից» չէ, եղել է առաջին փոխնախարար, բոլորին շատ լավ ճանաչում է, և չեն բացառվում կադրային լուրջ փոփոխությունները:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»