Ծավ գյուղի հարակից տարածքներում ադրբեջանական դիրքեր չկան. ՊՆ
Սյունիքի մարզի Ծավ գյուղի մոտ ադրբեջանական դիրքեր չկան, Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Մարտի 17-ին Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ադրբեջանական զինծառայողները ոչ թե 3 երեք ուղղությամբ են ներխուժել Հայաստանի տարածք (Վարդենիս համայնք, Իշխանասար և Ներքին Հանդ), այլ 4։ Նրա խոսքով` Ադրբեջանի ԶՈւ–ն ներխուժել է նաև Սյունիքի մարզի Ծավ գյուղին հարող սահմանային հատված
Ապրիլի 11-ին Թաթոյանը հրապարակեց Հայաստանի տարածքում ադրբեջանական զինուժի դիրքերի ինտերակտիվ քարտեզը, որտեղ նշված էր նաև Ծավ գյուղի տարածքը։
«Ծավ գյուղի հարակից տարածքներում ադրբեջանական դիրքեր չկան»,–հայտնում են ՊՆ-ից։
Ավելին` ՊՆ-ն պնդում է, որ Ներքին Հանդի և ՀՀ սահմանամերձ բոլոր բնակավայրերի բնակչությունը դեռևս 2020թ. նոյեմբերից զգուշացվել է հնարավոր բոլոր վտանգների մասին։
Ներքին Հանդ գյուղում տիրող իրավիճակի մասին կարդացեք մեր նյութում։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Փաշինյանը 4 ժամ անցկացրեց խորհրդարանում` պաշտպանելով Ադրբեջանի շահերը, նրանց դեմ խոսելու, Հայաստանի...
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»