«Էմիսարներին» են մեջտեղ գցել. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է
Ապրիլի 17-ից Արթուր Վանեցյանը անժամկետ նստացույց է հայտարարել և բողոքի ակցիա է իրականացնում Ազատության հրապարակում։ Այս օրերին տարբեր քաղաքական և հասարակական գործիչներ այցելել են հրապարակ, միացել, իրենց աջակցությունը հայտնել տեղի ունեցող գործընթացին։ Երեկ էլ ընդդիմադիր ուժերը հայտարարեցին, որ ապրիլի 25-ից սկսում են ապակենտրոն և ցանցային պայքար, ամբողջ Հայաստանով կլինեն անդադար բողոքի ակցիաներ և այլ գործողություններ:
«Փաստ» թերթի տեղեկություններով, այս ամենը, ինչպես նաև գնալով առավել հստակ դարձող կոնսոլիդացիան՝ հանուն Արցախի և Հայաստանի փրկության, որը փաստացի իրականություն է դարձնում «կոնսենսուս մինուս Նիկոլ» թեզը, լուրջ անհանգստություն է առաջացրել իշխանությունների շրջանում: Ի մասնավորի, մենք տեղեկություններ ունենք, որ իշխանության տարբեր «էմիսարներ» այս օրերին փորձում են տարբեր ընդդիմադիր հայացքներ ունեցող գործիչների ու ակտիվիստների հետ պահել ներկայումս ընթացող և առաջիկայում սպասվող ակցիաներին մասնակցելուց։
Մեր աղբյուրները փոխանցում են, որ միջնորդները հիմնականում փորձել են համոզել այնպիսի պնդումներով, թե «առաջիկայում այս ալիքը մարելու է», «իզուր դառնալու եք թիրախի առարկա» ու համանման այլ մանիպուլ յացիաներով։ Ավելին, որոշ դեպքերում անգամ «հիշեցրել» են, թե պետական համակարգում աշխատող հարազատներ ունեն, նրանք կարող են կորցնել իրենց աշխատանքը և այլն:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Փաշինյանը 4 ժամ անցկացրեց խորհրդարանում` պաշտպանելով Ադրբեջանի շահերը, նրանց դեմ խոսելու, Հայաստանի...
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»