Երբ շատանանք, մի քանի տասնյակ հազար դառնանք, ոստիկաններն էլ, ուժայիններն էլ, բոլորն էլ միանալու են ժողովրդին․ Շարմազանով
ՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ Տիգրան Աբրահամյանը, Հայկ Մամիջանյանը, մի շարք քաղաքական-հասարակական գործիչներ, բազմաթիվ քաղաքացիներ այժմ հավաքվել են ոստիկանության կենտրոնական բաժնի մոտ ՝ հաջակցություն ՔՊԿ կենտրոնական գրասենյակի մոտից բերման ենթարկված քաղաքացիների, որոնք դուրս էին եկել իրենց բողոքի ձայնը բարձրացնելու ընդդեմ գործող իշխանության։
Ոստիկանները 10 -ից ավելի քաղաքացու, անհամաչափ ուժ կիրառելով, բերան էին ենթարկել ակցիայի վայրից։
«Համոզված եմ, որ ոստիկաններն էլ սիրով դա չեն անում, ստիպված են անում։ Բայց երբ մենք շատանանք, մի քանի տասնյակ հազար դառնանք, ինչպես եղավ ջահերթով երթի ժամանակ, ոստիկաններն էլ, ուժայիններն էլ, բոլորն էլ միանալու են ժողովրդին, ազգին, հայրենիքին, որովհետև սա հայրենիքի պայքար է»,- ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուրադ Շարմազանովը՝ լրագրողների հետ զրույցում։
Հարցին՝ ինչպե՞ս էին այսօրվա իշխանությունները 2018 թվականին անխոչընդոտ ակցիաներ իրականացնում, Շարմազանովը պատասխանեց՝ որովհետև 2018 թվականին մենք ունեինք ինքնիշխան, նորմալ իշխանություն, իսկ սրանք ռեժիմ են։
«Այս 18-19 տարեկան երեխաները նաև ոստիկանների երեխաների համար են պայքարում։ Եթե իշխանություններին թվում է, որ այսպես բերման ենթարկելով, ձերբակալելով մեր ոգին կոտրելու են, չարաչար սխալվում են»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը՝ վստահեցնելով՝ ազգը թմբիրից դուրս է եկել, պայքարը շարունակվելու է։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Փաշինյանը 4 ժամ անցկացրեց խորհրդարանում` պաշտպանելով Ադրբեջանի շահերը, նրանց դեմ խոսելու, Հայաստանի...
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»